Վարազդատ Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարազդատ Համազասպի Ազատյան
Ծնվել է1918
ԾննդավայրԱղավնատուն, Էջմիածնի գավառ
Մահացել է1941
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ

Վարազդատ Համազասպի Ազատյան (1918, Աղավնատուն, Էջմիածնի գավառ - 1941), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի դպրոցում, այնուհետև ավարտել է Էջմիածնի մանկավարժական տեխնիկումը։ 1937-1939 թվականներին աշխատել է Աղավնատան միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ։ Եղել է ակտիվ հասարակական աշխատող։ 1939 թվականի վերջին զորակոչվել է բանակ, ծառայել Բեսարաբիայում։ Զոհվել է 1941 թվականի հունիսի վերջին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 12։