Վավերացված թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վավերացված   թարգմանությունը այն թարգմանությունն է, որը համապատասխանում է տվյալ երկրի պահանջներին՝ հնարավորություն տալով այն օգտագործել պաշտոնական ընթացակարգերում, իսկ թարգմանիչը պատասխանատվություն է կրում դրա ճշգրտության համար։ Այս պահանջները երկրերկիր մեծապես տարբերվում են։ Մինչ որոշ երկրներ թույլատրում են միայն պետության կողմից նշանակված թարգմանիչներն իրականացնեն այսպիսի թարգմանություններ, մյուսները կընդունեն ցանկացած հմուտ երկլեզու անհատների։ Այս երկու ծայրահեղությունների միջև այն երկրներն են, որտեղ վավերացված թարգմանությունը կարող է իրականացնել ցանկացած պրոֆեսիոնալ թարգմանիչ համապատասխան հավատարմագրերով (որը կարող է ներառել հատուկ թարգմանության ասոցիացիաների անդամակցությունը կամ որոշակի որակավորումներ ունենալը)։

Անգլալեզու երկրները, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Ավստրալիան և Նոր Զելանդիան ավելի հանգիստ են վերաբերվում հարցին, և պարզապես պահանջում են, որ վավերացված թարգմանությունները ներառեն թարգմանչի կողմից արված հայտարարությունը, որը հաստատում է դրա ճշգրտությունը, ինչպես նաև ամսաթիվը, թարգմանչի հավատարմագրերը և կոնտակտային տվյալները։ Վավերացման տեսակ է, որը պահանջվում է Միացյալ Թագավորության պետական այնպիսի մարմինների կողմից, ինչպիսիք են ներքին գործերի նախարարությունը և Մեծ Բրիտանիայի սահմանային հսկողության գործակալությունը, ինչպես նաև համալսարաններ և շատ օտարերկրյա դեսպանատներ։

Բացի Միացյալ Թագավորությունից մյուս եվրոպական երկրները հակված են շատ ավելի խիստ օրենքներ ունենալ այն մասին, թե ով կարող է վավերացված թարգմանություն իրականացնել, ընդ որում մեծամասնությունը պաշտոնական վավերացված թարգմանիչներ են նշանակում` հիմնվելով  տեղի պետության կողմից կարգավորվող որակավորումը ձեռք բերելու վրա։

Իրավական պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական և պաշտոնական նպատակների համար ապացուցողական փաստաթղթերը և այլ պաշտոնական փաստաթղթեր սովորաբար պահանջվում են արդարադատության պաշտոնական լեզվով կամ լեզուներով։

Որոշ երկրներում այսպիսի փաստաթղթեր թարգմանելու համար պահանջվում է, որ թարգմանիչը պաշտոնական երդում տա՝ հաստատելու, որ թարգմանվածքը աղբյուր տեքստի օրինական համարժեքն է։ Հաճախ նման երդումներ տալու իրավունք ունեն միայն հատուկ դասի թարգմանիչները։ Որոշ դեպքերում թարգմանությունն ընդունվում է որպես օրինական համարժեք միայն այն դեպքում, եթե այն ուղեկցվում է բնօրինակով կամ դրա երդվյալ կամ վավերացված պատճենով։

Նույնիսկ եթե թարգմանիչը մասնագիտացած է իրավաբանական թարգմանության մեջ կամ իրավաբան է իր երկրում, դա պարտադիր չէ, որ նրան դարձնի երդվյալ թարգմանիչ։ Օրինական համարժեքության թարգմանության ընթացակարգը տարբերվում է երկրից երկիր։

Արգենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն թիվ 20.305 օրենքի՝ բոլոր հրապարակային փաստաթղթերը (ներառյալ անձնական փաստաթղթերը և որոշ առևտրային պայմանագրեր) պետք է թարգմանվեն և ստորագրվեն վավերացված «հանրային թարգմանչի» (իսպ.՝ traductor público) կողմից, որի կնիքը և ստորագրությունը պետք է օրինականացվեն յուրաքանչյուր փաստաթղթի վրա թարգմանչի մասնագիտական ​​մարմնի համապատասխան իրավասությամբ։ Բոլոր մասնավոր անձինք, ընկերությունները, դատական ​​համակարգը և պետական ​​այլ գերատեսչություններ ենթակա են սույն օրենքին օտար լեզվով փաստաթղթերի կամ ավանդների վերաբերյալ[1]։ Եվրոպական խոշոր լեզվի հանրային թարգմանիչ լինելու համար թեկնածուները պետք է մասնակցեն համալսարանական դասընթացներին, որպեսզի ստանան հանրային թարգմանչի մասնագիտական ​​աստիճան։

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Երդվյալ և հավաստագրված փորձագետների, գրավոր և բանավոր թարգմանիչների վերաբերյալ օրենքի 137/1995 հոդվածի (կայուն զարգացման նպատակներ) փոփոխված 14-րդ մասի, տարածաշրջանային դատարաններն իրավասու են նշանակել երդվյալ թարգմանիչներ գերմաներենից ցանկացած լեզու (ներառյալ ժեստերի լեզուն) թարգմանությունների համար, ովքեր պաշտոնական քննությունը  հանձնելուց հետո դատարանում երդվում են[2]։ Քննությանը մասնակցելու համար թեկնածուները պետք է ներկայացնեն առնվազն հինգ տարվա գրավոր կամ բանավոր թարգմանչի մասնագիտական փորձ, կամ երկու տարվա մասնագիտական փորձ, եթե համալսարանում ավարտել են թարգմանչության բաժինը։ Չնայած հիմնականում նման թարգմանիչները կոչվում են «դատական թարգմանիչ»  (գերմ.՝ Gerichtsdolmetscher), սակայն նրանց կարգավիճակի ճիշտ անվանումն է «ընդհանուր երդվյալ և դատարանի կողմից վավերացված թարգմանիչ» (գերմ.՝ allgemein beeidete/r und gerichtlich zertifizierte/r Dolmetscher/in): Երդվյալ թարգմանիչներին իրավունք է տրված ստեղծել հասարակական փաստաթղթերը բնօրինակին կցված թարգմանությունների կնիքով և ստորագրությամբ։ Թարգմանությունների վրա անհրաժեշտ չէ իրենց ստորագրության նոտարական վավերացումը, և երդվյալ թարգմանիչները կարող են դիմել դատարան ապոստիլի ավելացման համար։ Ոստիկանությանը խորհուրդ է տրվում ներառել երդվյալ թարգմանիչներ, որպեսզի հնարավորության դեպքում հաղթահարվեն լեզվական խոչընդոտները։ Ավստրիայի պետական իշխանության մարմինների մեծամասնությունը  փաստաթղթերի թարգմանություններն ընդունում են որպես օրինականորեն համարժեք, միայն երբ առկա է տվյալ լեզվի երդվյալ թարգմանչի կողմից կնիք և ստորագրություն։ Թույլտվությունը կդադարեցվի եթե երդվյալ թարգմանիչը չմասնակցի հերթական մասնագիտական վերապատրաստմանը։

Բելգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երդվյալ գրավոր(հոլանդերեն եզակի` beëdigd vertaler, ֆրանսերեն` traducteur assermenté) կամ բանավոր թարգմանիչները (հոլանդերեն եզակի`beëdigd tolk, ֆրանսերեն`interprète assermenté) երդվում են այն դատական ​​շրջանի առաջին ատյանի դատարանի նախագահի առջև, որտեղ գտնվում է իրենց բնակության վայրը։ Նախկինում բոլոր դատական ​​շրջաններում «երդվյալ» կարգավիճակ ստանալու ձգտող գրավոր և բանավոր թարգմանիչները ստուգվել են Թագավորական դատախազի կողմից համապատասխանության համար։ Երդվելու համար թեկնածուն պետք է նշի լեզվական համակցությունները։ Թարգմանչի դիպլոմը սովորաբար համարվում է հմտության բավարար ապացույց։  Հաստատման ենթակա լեզվական համակցությունների սահմանափակում չկա։

Սակայն շնորհիվ այն սկանդալի, որ անօրինական ներգաղթյալը ձեռք էր բերել երդվյալ թարգմանչի կարգավիճակ, Անտվերպենի առաջին ատյանի դատարանի նախագահը մեկնարկել է փորձարարական սխեմա, ըստ որի երդվյալ  գրավոր և բանավոր թարգմանիչները պետք է անցնեն Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված վերապատրաստում և հանձնեն քննություն։ Հիմնվելով լեզվի օրենքների իր մեկնաբանության վրա` նույն նախագահը նաև որոշում կայացրեց, որ երդվյալ գրավոր կամ բանավոր թարգմանչի կարգավիճակ ձեռք բերելու համար լեզվական համակցությունները նրանք էին, որում հոլանդերենը կա՛մ բնօրինակ լեզուն էր կա՛մ թիրախ լեզուն։ Այս տեսակետը դեռ չի ընդունվել Բելգիայի մյուս դատական շրջաններում։

Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական փաստաթղթերը կարող են միայն թարգմանել հանրային երդվյալ թարգմանիչները, ովքեր հավաստագրված և հավատարմագրված են յուրաքանչյուր նահանգի առևտրի գրանցման բյուրոյի կողմից։ Դիմորդները պետք է անցնեն խիստ պահանջներ ունեցող բանավոր և գրավոր քննությունները հատուկ լեզվական զույգերի համար։ Մինչ գրանցման համար ստանալը, որը նշվում է յուրաքանչյուր թարգմանության գլխագրում, նրանց տվյալները ստուգվում են։ Ժամանակավոր թարգմանիչներ կարող են նաև նշանակվել Առևտրի գրանցման բյուրոյի կողմից`կատարելու մեկ թարգմանություն, երբ այդ հատուկ լեզվական զույգի համար չկա գրանցված հանրային թարգմանիչ։ Յուրաքանչյուր նահանգի առևտրային գրանցման բյուրոն սահմանում է թարգմանչական վճարները։

Չնայած, որ  հանրային երդվյալ գրավոր և բանավոր թարգմանիչները պետք է բնակվեն գրանցման նահանգում, նրանց թարգմանությունները վավերական են ամբողջ երկրում։ Հանրային երդվյալ թարգմանչի բնակության վայրից տարբեր քաղաքների և նահանգների պետական կառույցները և պետական մարմինները կարող են պահանջել թարգմանչի ստորագրության նոտարական վավերացում։

Օտարերկրյա փաստաթղթերը պետք է վավերացվեն Բրազիլիայի հյուպատոսության կամ դեսպանատան կողմից այն երկրում, որտեղ տրվել են նախքան թարգմանությունն իրականացնելը։  Օտար լեզվով թարգմանված պաշտոնական փաստաթղթերը պետք է ունենան Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված հանրային երդվյալ թարգմանչի ստորագրությունը, եթե օտար երկրի պետական կառույցներն ու գերատեսչությունները դա պահանջում են[3]։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը կարող է իրականացվել երկու եղանակներից մեկով։ Վավերացված թարգմանություններն իրականացվում են հավաստագրված թարգմանչի կողմից և ուղեկցվում են թարգմանչի հայտարարությամբ, ստորագրությամբ և կնիքով։ <<Հավաստագրված թարգմանիչ>> կոչումը Կանադայում պաշտպանված կոչում է, և միայն այն անհատներն, ովքեր շրջանային թարգմանիչների ասոցիացիայի լիիրավ անդամ են և անցել են հավաստագրման քննությունը, կարող են կրել այս կոչումը և վավերացված թարգմանություններ իրականացնել։ Կանադայում պաշտոնական թարգմանություններ իրականացնելու այլընտրանքային մեթոդը թարգմանչի կողմից պետական նոտարի կամ ցուցմունքներ ընդունող հանձնակատարի ներկայությամբ ստորագրված երդվյալ ցուցմունքի կցումն է։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի տարածքային դատարանները (Landgerichte) իրավասություն ունեն նշանակել երդվյալ թարգմանիչներին։ Հատուկ կոչումը և նշանակման ընթացակարգը տարբերվում են յուրաքանչյուր նահանգում։ Շատ դեպքերում թեկնածուները պետք է քննությանը մասնակցեն։ Գերմանիան  պաշտոնական տվյալների բազան պահում է առցանց` www.justiz-uebersetzer.de կայքում, որը թվարկում է բոլոր դաշնային նահանգների երդվյալ թարգմանիչներին։

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայում բանավոր և գրավոր թարգմանիչների որակավորման հինգ ձևեր կան` տեխնիկական թարգմանիչ, տեխնիկական թարգմանիչ-սրբագրիչ, բանավոր թարգմանիչ, տեխնիկական բանավոր թարգմանիչ և համաժողովների բանավոր թարգմանիչ։ Այս որակավորումները կարելի է ձեռք բերել բակալավրում և մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինչպես նաև Պետական կառավարման և արդարադատության նախարարության կողմից հավատարմագրված հաստատություններում։

Անկախ տարիքից և որակավորումից յուրաքանչյուրը կարող է դիմել բանավոր թարգմանության որակավորման քննությանը։ Տեխնիկական թարգմանության, տեխնիկական թարգմանության սրբագրման, տեխնիկական բանավոր թարգմանության և համաժողովի բանավոր թարգմանության որակավորումները կարող են ձեռք բերվել հասարակական գիտությունների, բնագիտության,տեխնոլոգիայի, տնտեսագիտության ոլորտներում։ Այս ոլորտներից որևէ մեկով որակավորման աստիճան ունեցողը կարող է դիմել տվյալ ոլորտում տեխնիկական գրավոր և բանավոր թարգմանության որակավորման քննությանը։ Որակավորված տեխնիկական գրավոր և բանավոր թարգմանիչները կարող են լրացուցիչ որակավորում ստանալ, համապատասխանաբար, համաժողովի բանավոր թարգմանության և տեխնիկական թարգմանության սրբագրման ոլորտներում[4]։

Թարգմանության և ատեստավորման ազգային գրասենյակը (հունգ.՝ Országos Fordító és Fordításhitelesítő Iroda, OFFI)[5] Հունգարիայում մի ընկերություն է, որն ունի հունգարերենից և այլ լեզուներից հունգարերեն թարգմանությունները հաստատելու, ինչպես նաև օտար լեզվով գրված փաստաթղթերի վավերացված պատճեններ պատրաստելու բացառիկ իրավունք`ստեղծված գրասենյակի կամ երրորդ անձի կողմից[6]։ Բուդապեշտի դատարաններում բանավոր թարգմանությունը տրամադրվում է Թարգմանության և Ատեստավորման  Ազգային Գրասենյակի կողմից։

Եթե Գրասենյակը չի կարողանում բանավոր թարգմանիչ տրամադրել Բուդապեշտից դուրս դատարանների համար, ապա տեղական իշխանությունների կողմից գրանցված թարգմանիչ է նշանակվում։ Եթե ոչ մի պաշտոնական թարգմանիչ հասանելի չէ, ապա կնշանակվի պահանջվող լեզվի լավ իմացությամբ համապատասխան անձը[7]։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են ավելի քիչ փաստաթղթեր և աղբյուրներ։ Ըստ Մահարաշտրայի դատարանների Քաղաքացիական իրավունքի ԵՐԴՈՒՄՆԵՐ ԵՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ վերնագրով Գլուխ 26-ի` 1969 թվականի երդումների մասին ակտի 6-րդ մասով (կետ 515) նախատեսված է, որ  երդվյալ գրավոր կամ բանավոր թարգմանիչը կարող է թիվ 3 ձևի օգնությամբ փաստել, որ նա իսկապես որակյալ բանավոր կթարգմանի վկաների կողմից տրված ապացույցները, և նրան տրված բոլոր փաստաթղթերը ճիշտ և ճշգրիտ կթարգմանվեն։

Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայում երդվյալ թարգմանիչները Ինդոնեզիայի համալսարանի, Լեզվաբանությանև  մշակութային գիտությունների դպրոցի կողմից կազմակերպված իրավաբանական թարգմանության քննություններին պետք է մասնակցեն և բարեհաջող հանձնեն։ Քննությունը հաղթահարելուց հետո նրանք երդվում են Ջակարտայի նահանգապետի առջև, եթե թեկնածուներն ունեն Ջակարտայի նույնականացման քարտ։ Մյուս շրջաններում յուրաքանչյուրը պետք է դիմի իրենց նահանգապետին, որպեսզի երդվեն իրենց նահանգապետի առջև` ձեռք բերելով երդվյալ թարգմանչի կոչումը։

Ինդոնեզիայի Թարգմանիչների Ասոցիացիան քննություններ է անցկացնում այն անդամների համար, ովքեր ցանկանում են ունենալ հմուտ և պրոֆեսիոնալ գրավոր կամ բանավոր թարգմանչի  վկայական։ Քննությունն անցնելուց հետո վկայականն ուժի մեջ է մինչև հինգ տարի[8]։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի և՛ դատարանները, և՛ հյուպատոսությունները իրավասու են պաշտոնական թարգմանիչներ (իտ.՝traduttori giurati or ufficiali) նշանակել այն թեկնածուներին, ովքեր քննություն են հանձնում կամ ցույց են տալիս  լեզվի իմացության ապացույցը (սովորաբար համալսարանական կրթությունը)։

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայում վավերացված թարգմանությունը հայտնի է որպես մի թարգմանություն, որը կնիք է դնում և ստորագրում է կառավարության կողմից լիազորված փորձագետ թարգմանիչը (իսպ.՝ Perito traductor autorizado)։ Այս փորձագետ թարգմանիչները սովորաբար լիազորվում են յուրաքանչյուր նահանգի Արդարադատության դատարանի[9] կամ Դաշնային Դատական Խորհրդի կողմից[10] բայց տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես որոշ դեպքերում կարող են այսպիսի լիազորություններ տալ ( օր. Գուանաջուատոյում և Ժալիսկոյում Քաղաքացիական Ակտերի Գրանցման գրասենյակը)։ Յուրաքանչյուր նահանգում շատ դեպքերում լիազորության ընթացակարգը տարբեր է և շատ դեպքերում թեկնածուներից պահանջվում է քննություն հանձնել։ Թարգմանության վավերականությունը ստուգելու համար ոչ մի լրացուցիչ պահանջ չկա։

Նիդեռլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատության նախարարությունը Երդվյալ Թարգմանիչների Բյուրոյին և Հոլանդական Իրավական Օգնության Խորհրդի վարչությանը հանձնարարել է երդվյալ թարգմանիչների հետ կապված տարբեր կատարողական առաջադրանքներ։ Նրանք ունեն հավատարմագրման երկու մակարդակ, սակայն իրավական ուժ ունի միայն ամենաբարձր մակարդակը[11]։

Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք պահանջներ ունեցող քննությունը հանձնելուց հետո թեկնածուները հավաստագրվում են Պետական Լիազորված Թարգմանիչների Ասոցիացիայի կողմից[12]։ Այնուհետև Նորվեգիայի կառավարության կողմից լիազորվում են  ստորագրել իրենց թարգմանությունները,  «ճշգրիտ թարգմանությունը հաստատված է» արտահայտությունից հետո։ Ասոցիացիան հիմնադրվել է 1913 թվականին։

Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանում թարգմանության չափորոշիչները կանոնակարգվում են Արդարադատության նախարարության համապատասխան բաժնի կողմից[13], և յուրաքանչյուր թարգմանիչ, ով ցանկանում է այսպիսի ծառայություններ մատուցել, պետք է հանձնի պետական քննություն։ Այնուհետև թեկնածուն թողարկված նամականիշով գրանցվում է պաշտոնական ցուցակում և համարվում է երդվյալ թարգմանիչ։ Սակայն սովորական թարգմանությունների համար (բիզնես, վարչական, նամակագրություն) բավական է ունենալ ոլորտի անկախ փորձագետ։

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկայում թարգմանիչը պետք է լիազորված լինի Բարձրագույն Դատարանի կողմից և պետք է բնագիրն (կամ բնագրի երդվյալ պատճենը) օգտագործի իր ֆիզիկական ներկայությամբ, որպես աղբյուր տեքստ։ Թարգմանիչը կարող է միայն երդվել իր սեփական թարգմանությամբ։ Թարգմանության վավերականությունը փսստելու համար լրացուցիչ վկայի (օր. նոտար) անհրաժեշտություն չկա։

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում երդվյալ թարգմանությունը մի թարգմանություն է, որն իրականացնում են Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարության կողմից նշանակված թարգմանիչները։ Իսպանիայում երդվյալ թարգմանիչ դառնալու համար կաստիլերենի և մեկ այլ լեզվի համադրության  համար թեկնածուն պետք է հավաստագրված լինի Արտաքին գործերի և համագործակցության նախարարության կողմից որպես երդվյալ գրավոր և բանավոր թարգմանիչ (իսպ.` traductor-intérprete jurado)։ Այնուհետև թարգմանիչը պարտավոր է գրանցել իր կնիքը և ստորագրությունը նախարարությունում, որը թարգմանչի տվյալները ներառում է երդվյալ թարգմանիչների հրապարակային ցուցակում[14]։

Երդվյալ թարգմանիչները պրոֆեսիոնալ թարգմանիչներ են (սովորաբար թարգմանչական գիտական աստիճան ունեցող անհատներ), ովքեր Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարության կողմից կազմակերպված քննությունն են հանձնում և այնուհետև լիազորություն են ունենում թարգմանել իսպաներենից մեկ այլ լեզու և հակառակը։ Իրավասությունը կարելի է ձեռք բերել կամ պետական քննության միջոցով, կամ Իսպանիայի համալսարանում թարգմանչական բաժինն ավարտելով, պայմանով, որ թարգմանիչն անցել է իրավաբանության հետ կապված որոշակի առարկաներ։

Երդվյալ թարգմանիչները լեզվական համակցությունները, ներառյալ Իսպանիայի մյուս երեք պաշտոնական լեզուները (բասկերեն, կատալոներեն, գալիսերեն) հավաստագրված են տարածաշրջանային իշխանությունների կողմից՝ Իսպանիայի արտաքին գործերի նախարարության նման ընթացակարգով։

Որպես կանոն Իսպանիայում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանի Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարության կողմից հավաստագրված թարգմանիչը, սակայն շատ դեպքերում միջազգայնորեն թարգմանված և  տարբեր հյուպատոսություններ ու դեսպանատներ ներկայացված փաստաթղթերը կարող է թարգմանել համապատասխան երկրի ներսում գտնվող թարգմանիչը, որոնք վավերացված են այն երկրում, որտեղ ներկայացվում են փաստաթղթերը։ Այլ կերպ ասած` Միացյալ Նահանգներում հավաստագրված թարգմանիչը կարող է փաստաթղթերը թարգմանել Միացյալ Նահանգներում գտնվող իսպանական հյուպատոսարաններից որևէ մեկի համար, բայց չի կարող թարգմանել, եթե փաստաթղթերը պետք է ներկայացվեն Իսպանիայում[15]։

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական, ֆինանսական և վարչական ծառայությունների գործակալությունը պաշտոնական գործակալություն է, որը լիազորում է թարգմանիչներին, ովքեր կազմակերպության կողմից խիստ կանոններով կազմակերպված քննություն են հանձնում։ Լիազորված թարգմանիչները կրում են պաշտպանված մասնագիտական կոչում և իրենց թարգմանությունները համարվում են իրավական ուժ ունեցող բոլոր իրավական նպատակների համար[16]։

Միացյալ թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում վավերացված թարգմանությունը պարզապես թարգմանչի կամ թարգմանչական գործակալության կողմից արված հայտարարություն է, որը երաշխավորում է դրա ճշգրտությունը, ինչպես նաև ամսաթիվը, թարգմանչի հավատարմագրերը և կոնտակտային տվյալները։ Դրանք հաճախ ստորագրվում և կնքվում են և պետք է սրբագրվեն ճշգրտության լրացուցիչ երաշխիք ստանալու համար։ Սա վավերացման այն ձևն է, որը պահանջում են Մեծ Բրիտանիայի պետական այնպիսի մարմինները, ինչպիսիք են ներքին գործերի նախարարությունը, անձնագրային գրասենյակը և Մեծ Բրիտանիայի սահմանային հսկողության գործակալությունը, ինչպես նաև համալսարաններ և ՄԹ-ում շատ օտարերկրյա դեսպանատներ։  Վավերացված թարգմանությունը երաշխավորում է իր ճշգրտությունը և ներառում է թարգմանչի կամ նախագծի ղեկավարի կոնտակտային համարը, ովքեր կարող են երաշխավորել այդ ճշգրտության համար և ում հետ  կարող է կապ հաստատել դիմող կազմակերպությունը։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերացված թարգմանությունը բաղկացած է աղբյուր լեզվի և թիրախ լեզվի տեքստերից և թարգմանչի կամ թարգմանչական ընկերության ներկայացուցչի կողմից արված հայտարարությունից, այն է` թարգմանիչը կամ թարգմանչական ընկերության ներկայացուցիչը համոզված է, որ թիրախ լեզվի տեքստը պետք է լինի աղբյուր լեզվի տեքստի ճշգրիտ և ամբողջական թարգմանությունը։ Ստորագրությունը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Թարգմանությունների համար չկան դաշնային կամ պետական լիցենզավորում և հավաստագրում։ Կան թարգմանիչներին հասանելի մի քանի հավատարմագրեր, բայց այլ երկրներում դրանք չունեն նույն կշիռը, ինչ դաշնային լիցենզավորումը կամ հավաստագրումը[17]։

Արաբական Միացյալ Էմիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) հավաստագրված թարգմանությունը հոմանիշ է իրավաբանական թարգմանությանը։ Իրավաբանական թարգմանություն կարող է իրականացնել միայն ԱՄԷ Արդարադատության նախարարության կողմից  լիցենզավորված թարգմանիչը։ Յուրաքանչյուր թարգմանիչ պետք է որակավորվի ԱՄԷ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված քննությանը յուրաքանչյուր լեզվական զույգի համար։ Լեզվական զույգը բաղկացած է արաբերենից և մեկ օտար լեզվից։ ԱՄԷ-ում կան միայն 9 օտար լեզուների իրավաբանական թարգմանիչներ։ Այդ լեզուներն են` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, չինարեն, պարսկերեն և թուրքերեն։ Միայն իրավաբանական թարգմանությունները կարող են վավերացվել նոտարական կարգով, ատեստավորվել և օրինականացվել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային  համագործակցության նախարարության, Արդարադատության նախարարության և նոտարի կողմից։ ԱՄԷ-ում գտնվող բոլոր դեսպանատները և հյուպատոսությունները օրինականացնում են միայն ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից վավերացված իրավաբանական թարգմանությունները։ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունից և միջազգային համագործակցությունից  օրինականացնելու համար իրավաբանական թարգմանությունները պետք է նախ օրինականացվեն ԱՄԷ Արդարադատության նախարարության կամ նոտարի կողմից։ ԱՄԷ Արդարադատության նախարարությունը օրինականացնում է միայն իրենց լիցենզավորված թարգմանիչների կողմից կատարված թարգմանությունները։

Տե՛ս նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Colegio de Traductores Públicos de la Ciudad de Buenos Aires». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  2. «SV- und Dolmetschergergesetz». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. «Buscar tradutor por cidade». www.atpmg.com.br. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Szakfordító és tolmácsképesítések». net.jogtar.hu. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «OFFI». www.offi.hu. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «a szakfordításról és tolmácsolásról». net.jogtar.hu. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «a szakfordításról és a tolmácsolásról szóló 24/1986. (VI. 26.) MT rendelet végrehajtásáról». net.jogtar.hu. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  8. Sertifikasi HPI, Information available in Indonesian.
  9. «List of the experts authorized by Mexico City's Court of Justice, Information available in Spanish» (PDF). Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  10. «List of the experts authorized by Federal Judicial Council for 2021, Information available in Spanish» (PDF). Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  11. «Bureau BTV». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  12. «Statsautoriserte translatørers forening - English». www.statsaut-translator.no. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 15-ին.
  13. «Home». ms.gov.pl.
  14. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. «How to Get an Apostille for an FBI Background Check». Southeast Spanish (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. «Kammarkollegiet | Kammarkollegiet». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «Certified Translation vs. Certified Translator». 2016 թ․ մայիսի 25.

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]