Վասիլի Դունեց
Վասիլի Դունեց | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1934 |
Մահացել է | նոյեմբերի 26, 1982 (48 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Lukyanivske Military Cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և army scout |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Վասիլի Վասիլևիչ Դունեց (ռուս.՝ Василий Васильевич Дунец, օգոստոսի 20, 1934 - նոյեմբերի 26, 1982, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ, Աֆղանական պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասիլի Դունեցը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 20-ին։
1980 թվականին գնդապետ Վասիլի Վասիլևիչ Դունեցը ծառայում էր որպես Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետությունում խորհրդային զորքերի սահմանափակ զորակազմի՝ 40-րդ բանակի հետախուզական բաժնի պետ[1]։ Նրա ղեկավարությամբ հետախուզական գործողություններ են իրականացվել Աֆղանստանի տարածքում։ Այսպես, 1980 թվականի աշնանը Դունեցը վերահսկում էր Հերաթ քաղաքից Իրանի ուղղությամբ ապստամբների հեռանալու ուղիները[2]։
Կարճ ժամանակ անց Դունեցին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, նա նշանակվել է Թուրքեստանի ռազմական շրջանի հետախուզության պետի պաշտոնում։ Իր ծառայության ընթացքում շարունակել է վերահսկել իրավիճակը Աֆղանստանում, բազմիցս գործուղումներ է կատարել Թուրքմենստան[3]։
1982 թվականին գեներալ-մայոր Դունեցը ծանր հիվանդացել է դեղնախտով։ Ուշ սկսված բուժման պատճառով, հոսպիտալացումից երկու օր անց նա հոսպիտալում մահացել է։ Նրա կնոջ վարկածով Դունեցին դիտավորյալ թունավորվել են[3]։
Դունեցը թաղվել է Կիևի Լուկյանովսկի ռազմական գերեզմանատանը։ Աֆղանական պատերազմի հիշատակի օրերին գեներալի շիրիմին հավաքվում են ռազմական հետախուզության վետերաններ, որոնք ծառայել են նրա ղեկավարությամբ[3]։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Елена Челышева (22.02.2011). «Война востока и запада». Аргументы недели (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
- ↑ С. В. Козлов. Спецназ ГРУ. Пятьдесят лет истории, двадцать лет войны.
- ↑ 3,0 3,1 3,2 И. Ю. Стодеревский. «Записки офицера спецназа ГРУ о героях Афганской войны». Десантура.ру. (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.