Jump to content

Վաչե Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավագյան Վաչե Արշակի
Դիմանկար
Ծնվել է1931 մայիսի 29
ԾննդավայրԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ, Նորաշեն
Մահացել էօգոստոսի 30, 2010(2010-08-30) (տարիքը 79)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՏիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Կոչումպրոֆեսոր և թղթակից անդամ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1976) և Կենսաբանական գիտությունների թեկնածու (1962)
Մասնագիտությունգենետիկ
ԱմուսինԼյուդմիլա Ավագյան
Ծնողներմայր՝ Սաթենիկ Ավագյան
հայր՝ Արշակ Ավագյան
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ և «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ
ԱնդամությունԼենինի անվան ՀամԳԳԱ
Հարազատներեղբայր Արտավազդ Ավագյան
եղբայր Հրանտ Ավագյան
ԵրեխաներՌուզաննա Ավագյան, Ռոբերտ Ավագյան, Սամվել Ավագյան

Վաչե Արշակի Ավագյան (1931, մայիսի 29, Նորաշեն, Տավուշի մարզ - 2010, օգոստոսի 30), կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչե Ավագյանը ծնվել է Հայկական ԽՍՀՇամշադինի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Նորաշեն գյուղում 1931 թվականի մայիսի 29-ին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ոսկե մեդալով ավարտել է շրջկենտրոն Բերդի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Մեկ տարի անց՝ 1949 թվականին տեղափոխվում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1954 թվականին[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954-1956 թթ - Ղազախստանի Կոկչետավի մարզի Շարիկյան ՄՏԿ-ի գլխավոր գյուղատնտես։ 1956 թ-ին պարգևատրվել է «За освоение целинных земель» մեդալով։
  • 1956-1959 թթ - ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի սերմնաբուծական տնտեսության սերմնաբույծ գյուղատնտես։ Երկու անգամ արժանացել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրի (1958, 1960)։
  • 1962-1980 թթ - ՀՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի ռադիացիոն գենետիկայի լաբորատորիայի ավագ գիտ. աշխատող (1962-1964), լաբորատորիայի վարիչ (1964-1968), բույսերի մուտագենեզի լաբորատորիայի վարիչ (1968-1980)։
  • 1980-1987 թթ - ԽՍՀՄ գյուղ.նախարարության բնության պահպանության Համամիութենական ինստիտուտի (Մոսկվա) Հայաստանի բնության պահպանության բաժանմունքի վարիչ։
  • 1987-1994 թթ - ՀՀ գյուղ.նախարարության սերմարտադրության ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, Երկրագործության ինստիտուտի տնօրեն և նույն ինստիտուտի ագրոէկոլոգիայի և գենետիկական մոնիտորինգի բաժնի վարիչ։
  • 1994-2010 թթ - Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի Ագրոէկոլոգիայի բաժնի վարիչ։
  • 1994-1999 թթ - «Ագրոգիտասփյուռ» ձեռնարկության փոխտնօրեն։
  • 1999-2001 թթ - ՀԳԱ-ի «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտի առաջատար մասնագետ։
  • 2002-2010 թթ - ՀԳԱ-ի պրոֆեսոր։

Գիտական աստիճաններ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 թ - Կենսաբանական գիտությունների թեկնածու։
  • 1976 թ - Կենսաբանական գիտությունների դոկտոր։
  • 1982 թ - Պրոֆեսոր (գենետիկա)
  • 1991 թ - Ռուսաստանի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (նախկին ВАСХНИЛ)[2]

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենագրություններ՝ 2
  • Գրքեր և գրքույկներ՝ 8
  • Գիտական հոդվածներ՝ 236
  • Հոդվածներ լրագրերում՝ 42
  • Հեռուստա-ռադիո հաղորդումներ՝ 17
  • Տպագրության պատրաստ գրքեր՝ 3

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է. Հայեր (Հատոր 1.1 - Ա-Դ) Էջ 135». fliphtml5.com. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  2. «Список членов-корреспондентов ВАСХНИЛ и РАСХН». Википедия (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 31.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]