Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Վաղը քեզ հետ (հանգըլ՝ 내일 그대와, կորեերենի նոր ռոմանականացում՝ Nae-il Geudaewa), 2017 թվականի հարավկորեական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում նկարահանվել են Լի Ջե Հունը և Շին Մին Ան։ Հեռուստասերիալի ցուցադրումը սկսվել է 2017 թվականի փետրվարի 3-ին և ցուցադրվել է tvN կաբելային հեռուստաալիքով յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ ժամը 20:00 (Կորեայի ժամանակով)[1][2][3]։
Պատմությունը պտտվում է Յու Սո Ջունի (Լի Ջե Հուն)՝ անշարժ գույքի ընկերության գլխավոր տնօրենի, ով կարողանում է ճանապարհորդել ժամանակով մետրոյի օգնությամբ։ Եվ նրա կնոջ՝ Սոնգ Մի Րինի (Շին Մին Ա) շուրջ, ով աշխատում է որպես լուսանկարիչ։ Սո Ջունը կանխատեսում է իր ապագան, որը դժբախտ էր, և դրա համար որոշում է ամուսնանալ Մի Րինի հետ, որպեսզի խուսափի այդ դժբախտությունից։ Ժամանակի ընթացքում նա սովորում է անձնվիրաբար սիրել նրան[4]։
Դորամայի սցենարի հեղինակն է Հո Սունգ Հեն իսկ ռեժիսորն է եղել Յու Ջե Ոնը (Իմ ուրվականը)։ Սցենարի առաջին ընթերցումը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 29-ին, Սանգամ Դոնգում, Սեուլ, Հարավային Կորեա, իսկ նկարահանումները սկսվել են 2016 թվականի սեպտեմբերի 5-ին[5][6]։
↑Yoon, Sang-geun. «이제훈·신민아 '내일 그대와' 첫 대본리딩..케미 예고». =Sportal Korea (կորեերեն). Sportal Korea. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)