Վահագն Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Մարգարյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1995(1995-09-05)
ԾննդավայրՎաղարշապատ, Էջմիածնի շրջան
Մահացել էնոյեմբերի 20, 2018(2018-11-20)[1] (23 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ
Մասնագիտությունբալետի պարող
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Վահագն Մարգարյան (սեպտեմբերի 5, 1995(1995-09-05), Վաղարշապատ, Էջմիածնի շրջան - նոյեմբերի 20, 2018(2018-11-20)[1], Երևան, Հայաստան), հայ բալետի արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Էջմիածնում[2]։ 8 տարի սովորել է Հայաստանի Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցոմ, որից հետո ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ հայկական ժողովորդական պար, ապա՝ դասական պար բաժիններում։ Վերջին կուրսում երկայացրել է Հայաստանը Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթում։

2013 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը և որպես բալետի արտիստ ընդունվել աշխատանքի Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

Վահագն Մարգարյանը 2015 թվականին Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և ստացել 2-րդ տեղի մրցանակը։

Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Երևանում՝ ավտովթարից[3]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա.Խաչատրյանի «Գայանե»-(Կարեն), «Սպարտակ»-(Հովիվներ)։
  • Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն»-(Սպա)։
  • Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ»-(Պադեդե)։
  • Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ»-(Պադեդե)։
  • Կ.Խաչատրյանի «Չիպոլինո»-(Չիպոլինո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Վթարից 14 օր անց հիվանդանոցում մահացել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը
  2. «AV Production - Վահագն Մարգարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը». Bavnews․am. 2018 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]