Վադիի երկարությունը հասնում է հարյուրավոր կիլոմետրերի և սովորաբար ավարտվում է անջրթող իջվածքներով, որոնց հունը ծածկված է լինում ողողատով։ Նրանք հաճախ ունենում են զառիթափ լանջեր։
Հավանական է, որ դրանք մնացուկային գետահովիտներ են, որոնք պահպանվել են խոնավ կլիմայի պայմաններում[2]։
Արաբական թերակղզում, Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում վադի եզրույթը հաճախ կիրառվում է աշխարհագրական անվանումներում, մասնավորապես՝ Իբերական թերակղզում՝ Գվադալախարա քաղաքի կամ Գվադալկիվիր գետի անվանումներում։