Սևափոր սկավառակալեզու գորտ կամ Իսրայելական զարդարված գորտ (լատին․՝ Latonia nigriventer, Discoglossus nigriventer[1]), սկավառակալեզու գերտերի ցեղի գորտ։ 1943 թվականին սևափոր սկավառակալեզու գորտերը համարվել են ոչնչացած առանձնյակներ, սակայն 2011 թվականին ուսումնասիրությունների արդյունքում վերստին հայտնաբերվել են[2]։
Առաջին անգամ հայտնաբերվել է Հուլա լճի արևելյան հովտում՝ Իսրայելի հյուսիսում։ 1943 թվականին զանգվածային ոչնչացումների արդյունքում այս կենդանին համարվեց ոչնչացված տեսակ, սակայն լուրեր կային որ որոշ քանակությամբ գորտեր բնակվում է Իսրայելի հարևան Սիրիայում։
2011 թվականին, Հուլայի արգելոցի տեսուչը հայտնաբերել է, որ լճում դեռևս բնակվում են սևափոր սկավառակալեզու գորտեր։