Սևաոտ կատու (լատին․՝ Felis nigripes), կատվազգիների ընտանիքի կաթնասուն, այս ընտանիքի ներկայացուցիչներից ամենափոքրը (միջին քաշը՝ 1,6 կգ, մարմնի երկարությունը՝ 36-52 սմ, պոչինը՝ 13-20 սմ)։ Հանդիպում է Աֆրիկայի անապատային շրջաններում։ Գունավորումը ավազադեղին մուգ պտերով։ Սևաոտ կատուներն ապրում են ճագարների ու տերմիտների բներում։