Աշխատանքները վերաբերում են հարթ մկանների, վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիային։ Մշակել է երիկամների, միզածորանների և օրգանիզմի հարթ մկանների ռիթմիկ ակտիվության որոշման յուրօրինակ եղանակներ։ ՀԽՍՀ ԳԱ նախագահության ակադեմիկոս-քարտուղար (1971-1978 թվականներին)։ Գիտական հետազոտությունները վերաբերում են միզատար ուղիների հարթ մկանների գործունեության մեխանիզմների ուսումնասիրությանը[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 246)։