Ստեփան Սուքիասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1946 Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մահացել է | 2021 |
Մասնագիտություն | երաժշտագետ և կոմպոզիտոր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ստեփան Մանուկի Սուքիասյան (մարտի 31, 1946, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2021), հայ գալարափողահար, երաժշտագետ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2013 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Սուքիասյանը ծնվել է 1946 թվականի մարտի 3-ին Լենինականում։ 1963 թվականին ավարտել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիա գալարափողի, 1976 թվականին՝ երաժշտագիտության (Ռ. Ստեփանյանի դասարան), իսկ 1990 թվականին՝ կոմպոզիցիայի (Ղ. Սարյանի դասարան) բաժինները։
1966-1972 թվականներին հանդես է եկել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում, 1972-1981 թվականներին դասավանդել է Երևանի երաժշտական դպրոցներում, 1989 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (1992-2011 թվականներին եղել է պրոռեկտոր), Գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպել է մանկական ֆիլհարմոնիա (1981-1984)։ 1984-1988 թվականներին եղել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն։
Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային, երգչախմբային ստեղծագործություններ («Խմբերգեր մանկական երգչախմբի համար», 2010, և այլն)։
Ստեփան Սուքիասյանը մահացել է 2021 թվականին[1]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 – ՀՀ Թեքեյան մշակութային միության մրցանակ,
- 2012 – Միջազգային երաժշտական փառատոնի հատուկ մրցանակ (Հալլե)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփան Սուքիասյան - Լիթանիա՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին
- Ստեփան Սուքիասյան - Կամերային սիմֆոնիա
- Ստեփան Սուքիասյան - Լարային կվարտետ (2012)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |