Ստեփան Զելինսկի
Ստեփան Զելինսկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1847[1] Յարըմջա, Նախիջևանի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1904 (57 տարեկան) Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Բնակության վայր(եր) | Թբիլիսի, Երևան և Սուխում |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ազգագրագետ, տնտեսագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Հռիփսիմյան իգական գիմնազիա |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Ստեփան Պավելի Զելինսկի, (օգոստոսի 13, 1847[1], Յարըմջա, Նախիջևանի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1904, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1843 թվականի օգոստոսի 1-ին՝ ծագումով սավրեցի հայ ծնողների ընտանիքում։ Կնքվելով հայ առաքելական եկեղեցում՝ ստացել է Սամսոն անունը, սակայն հայրը ուղղափառ եկեղեցի դիմելով՝ վերստին մկրտել է և անվանել Ստեփան։
1866 թվականին ավարտել է Նախիջևանի գավառական գիմնազիան, 1870 թվականին՝ Թիֆլիսի Ալեքսանդրյան ինստիտուտը և նշանակվել Զաքաթալայի գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872 թվականին տեղափոխվել է Երևան՝ որպես պրոգիմնազիայի և Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի ուսուցիչ։
Տիրապետել է հայերեն, ռուսերեն, արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883 թվականին տեղափոխվել է Սուխում, որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զելինսկին նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների նախարարության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է Երևանի, Նախիջևանի, Օրդուբադի, Դարալագյազի, Զանգեզուրի, Շամախիի, Լենքորանի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը[2]։
1882 թվականին ռուս գրող և պատմաբան Դ․ Լ․ Մորդովցևի հետ մասնակցել է Արարատ կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ[3]։
Մահացել է 1904 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։
Մամուլում («Արձագանք», «Մշակ») տպագրվել են Զելինսկու՝ Նախիջևանի գավառի հայերի կենցաղին, ժողովրդական բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը և այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են XIX դարի վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտեսական վիճակին և կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Զելինսկու ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանկական խաղեր, «Արձագանք», 1890» № 5։
- Исследование экономического быта гос․ крестьян в Зангезурском уезде․․#․, Тифлис, 1886.
- Племенной состав, религия и происхождение гос․ крестьян Закавказского края, Свод материалов по изучению эконо–мического быта гос․ крестьян Закавказского края, т․ 1, Тифлис, 1887.
- Экономический быт гос․ крестьян в Шорагяле Александро- польского уезда Эриванской губернии, Тифлис, 1893.
- Народно-юридические обычаи у армян Закавказского края, Тифлис, 1899․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4051
- ↑ 2,0 2,1 Երուանդունի (1904 թ․ մարտի 9). «Ստեփան Զելինսկի». Ազգագրական հանդէս. № 12: 306. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Հայ (1904 թ․ սեպտեմբերի 1). «Ստեփան Զելինսկի». Լումայ. 5: 222. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 681)։ |