1874 թվականին ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1875-1879 թվականներին՝ «Բակինսկիե իզվեստիա» («Бакинские известия») թերթի խմբագիր։ Այնուհետև աշխատել է Կովկասի Դ․ Ի․ Գուլիա Ս․ Տ․ Գուլիշամբաբով պետական պալատում (Թիֆլիս) որպես ինժեներ-տեխնոլոգ։ 1891 թվականին փոխադրվել է Պետերբուրգ, ղեկավար պաշտոններ վարել հաղորդակցության միջոցների, առնարի, արդյունաբերության դեպարտամենտներում։ Ռուս մեծ գիտնական Դ․ Ի․ Մենդելեևի մտերիմ բարեկամն էր, նավթի և նավթարդյունաբերության ճանաչված հետազոտող։ Դ․ Պրյանիշնիկովի և այլոց հետ ակտիվորեն մասնակցել է «Ռուսական գյուղատնտեսական լիակատար հանրագիտարան»-ի (1900-1912 թվականներ) ստեղծմանը։ Մասնակցել է նաև միջազգային գիտաժողովների, պարգնատրվել Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի շքանշաններով։ Աշխատությունները նվիրված են Ռուսաստանի, Անդրկովկասի արտադրողական ուժերի զարգացմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության հարցերին։ Ունենալով լիբերալ բուրժուական հայացքներ՝ անհրաժեշտ էր համարում կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում՝ աստիճանական բարեփոխություններով։ Գուլիշամբարովի աշխատություններում տեղ չի գտել կապիտալիզմին ներհատուկ հակամարտ հակասությունների վերլուծությունը։ Աշխատակցել է Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 246)։