Ստավիսկի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստավիսկի (ֆիլմ)
ֆր.՝ Stavisky
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվական1974
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱլեն Ռենե[1][2][3]
ՊրոդյուսերԺորժ Դանսիժեր և Ալեքսանդր Մնուշկին
Սցենարի հեղինակԽորխե Սեմպրուն
ԴերակատարներՆիկե Արիգի[4], Ժան Պոլ Բելմոնդո[4][2][3], Աննի Դյուպրե[4][3], Ֆրանսուա Պերիե[4][3], Մայքլ Լոնսդեյլ[4], Roberto Bisacco?[4], Կլոդ Ռիդ[4], Շառլ Բուայե[4][3], Pierre Vernier?[4], Jacques Spiesser?[4], Միշել Բոն[4], Ժերար Դեպարդիե[4], Catherine Sellers?[4], Դանիել Լեկուրտուա[4], Dominique Rollin?[4], Ֆեռնան Գիո[4], François Leterrier?[4], Գաբրիել Կատան[4], Ջիջի Բալիստա[4], Guy Piérauld?[4], Ժակ Էյզեր[4], Ժան Դավի[4], Jean Michaud?[4], Jean-Michel Charlier?[4], Լիոնել Վիտրան[4], Լյուսիեն Լեգրան[4], Marcel Cuvelier?[4], Maurice Jacquemont?[4], Նիլս Արեստրուպ[4], Պոլ Վիլլե[4], Ռոլան Բերտեն[4], Samson Fainsilber?[4], Van Doude?[4], Vicky Messica?[4], Իվ Բրենվիլ[4], Yves Peneau?[5] և Ռայմոնդ Ժիրար[5]
ՕպերատորՍաշա Վերնի
ԵրաժշտությունՌյոնի Զոնդհայմ
ՄոնտաժԱլբեր Յուրգենսոն
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն120 րոպե

Ստավիսկի (ֆր.՝ Stavisky), ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ռենեի ֆիլմը՝ Ժան Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է 20-րդ դարի առաջին կեսին տեղ գտած մի շարք իրական իրադարձությունների վրա։ Այն իրենից ներկայացնում է հայտնի խաբեբա Սերժ Ալեքսանդր Ստավիսկիի կյանքի պատմությունը, ում դիմակազերծումը 1934 թվականին Ֆրանսիայում հանգեցրեց պետական հեղաշրջման փորձի։ Ալեքսանդր Ստավիսկին ծնվել և մեծացել է Ռուսական կայսրությունում՝ Կիևի մոտակայքում բնակվող հրեա ատամնաբույժի ընտանիքում։ Գաղթելով Ֆրանսիա, նա թաքցնում է իր հրեական ծագումը՝ հակահրեական տրամադրությունների աճի պատճառով և իրեն ամբողջությամբ նվիրում է ֆինանսական կայսրության կառուցման գործին։ Նա Ֆրանսիան ողողելով հունգարական կեղծ պարտատոմսերով՝ վարում է շռայլ կյանք։ Ստրավիսկին աշխատում է ինչքան հնարավոր է մեծացնել իր ազդեցությունը հասարակական կյանքի վրա և դրա համար չի խորշում կաշառքներ տալուց, ազդեցիկ մարդկանց հետ բարեկամանալուց։ Ցանկանալով ծածկել իր հանցագործ անցյալը՝ նա ստիպված է լինում անգամ դառնալ ոստիկանության իրազեկիչ։ Հասարակության մեջ ամրապնդելով իր կշիռը՝ Ստավիսկին սկսում է ֆինանսավորել ձախակողմյան հայացքներ դավանող կուսակցություններին, ինչպես նաև Լև Տրոցկուն, ով 1933 թվականին քաղաքական ապաստարան էր գտել Ֆրանսիայում։ Սակայն Ստավիսկիի գործունեությունից դժգոհ աջակողմյան կուսակցությունները ջանում են չեզոքացնել նրան՝ հետաքննելով նրա անցյալը և կատարած խարդախությունները։ 1934 թվականի սկզբներին Ստավիսկիի խարդախությունների վերաբերյալ տեղեկությունները վերջապես հրապարակվում են և հանգեցնում մի շարք բարձր պաշտոնյաների հրաժարականներին, իսկ Ստավիսկին, ով երկար ժամանակ տառապում էր շիզոֆրենիայով, ինքնասպանություն է գործում։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ստավիսկի, հուլիս, 1926
Դերակատար Հերոս
Ժան Պոլ Բելմոնդո Ալեքսանդր Ստավիսկի
Ֆրանսուա Պերյե Ալբերտ Բորելլի
Աննի Դյուպրե Արլետտ
Մայքլ Լոնսդեյլ բժիշկ Մեզի
Ռոբերտո Բիզակկո Ժուան Մոնտալվո դը Մոնտալբան
Կլոդ Ռիշ տեսուչ Բոննի
Շառլ Բուայե բարոն Ժան Ռաուլ
Ժերար Դեպարդիե գյուտարար
Նիլս Արեստրուպ Ռուդոլֆ Կլեմենտ՝ Տրոցկիի քարտուղարը
Իվ Պինո Լև Տրոցկի
Դոմինիկ Ռոլլին Լև Սեդով
Քեթրին Սելլերս Նատալյա Սեդովա
Ֆրանսուա Լետերյե Անդրե Մալրո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաննի կինոփառատոն

New York Film Critics Circle Awards

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]