Jump to content

Սվետլանա Գուրգենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Գուրգենյան
Ծնվել էապրիլի 24, 1936(1936-04-24) (88 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Սվետլանա Վաղինակ Գուրգենյան (ապրիլի 24, 1936(1936-04-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1993

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատում է Երևանի Սրտաբանության ԳՀԻ-ում։ 1979 թվականից եղել է հիպերտոնիկ հիվանդության բաժանմունքի գիտական ղեկավար[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՊՀ սրտաբանների ընկերակցության անդամ, 1992
  • ՀՀ սրտաբանների ընկերակցության անդամ, 1995[2]
  • Եվրոպայի սրտաբանների ընկերակցության անդամ, 1997

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են սրտի փոխհատուցող մեխանիզմների, սիրտանոթային համակարգի վերամոդելավորմանն ուղղված հակագերճնշումնային բուժման եղանակներին, զարկերակային հիպերտոնիայի առաջնային և երկրորդային կանխարգելման, ախտորոշման և բուժման հարցերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Սվետլանա Գուրգենյան