Սվաներեն (ինքնանվանումը՝ ლუშნუ ნინ lušnu nin, վրաց.՝ სვანური ენა svanuri ena), սվանների լեզու, պատկանում է քարթվելական կամ հարավ-կովկասյան լեզուների թվին։ Տարածված է Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Մեսթիայի և Լենթեխիի շրջաններում, որոնք միավորված են Սվանեթի պատմական շրջանում։ Խոսողների թիվը շուրջ 30,000 է։
Սվաներենը գիր չունի։ 19-րդ դարում կատարվել են առանձին փորձեր ստեղծելու սվաներենի համար գրեր, մասնավորապես 1864 թ. կիրիլյան այբուբենի հիման վրա, սակայն նորաստեղծ գրերը տարածում չեն ստացել։