Սպիտակ գառան երազը
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | Գրոտեսկային ֆարս |
Թվական | 2013 |
Ռեժիսոր | Հրանտ Վարդանյան |
Պրոդյուսեր | Արամո (Արամ Գևորգյան) Հրանտ Վարդանյան |
Սցենարի հեղինակ | Հրանտ Վարդանյան |
Դերակատարներ | Արամո, Վիգեն Ստեփանյան և Կարինե Ջանջուղազյան |
Օպերատոր | Վահագն Տեր-Հակոբյան |
Կինոընկերություն | «Արև» ֆիլմ ստուդիա |
Տևողություն | 14 րոպե |
«Սպիտակ գառան երազը» (անգլ.՝ White lamb's dream), «Արև» կինոստուդիայի կողմից 2013 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։ Ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի հերոսը Բեբեն է՝ սպիտակ գառը, որն անվերապահորեն վստահում էր իր հովվին, մտածում էր՝ էլ ո՞վ պիտի փրկի իրեն զոհաբերությունից, իհարկե՝ հովիվը։ Բայց հովիվը, իրականում, ամենասովորական դավաճան էր, վաճառական, որը վաճառել էր Բեբեին 30 հազար դրամով, ինչպես Հուդան դավաճանեց Հիսուսին ընդամենը 30 արծաթով[2]։ Գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի ուղերձն է՝ վերանայել բարոյական արժեքներն ու պատկերացումները, ինչպես նաև մարդ-կենդանի, մարդ-բնություն հարաբերությունները[3]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- հովիվ-Արամո
- Բեբե գառնուկ
Վիգեն Ստեփանյան, Սեդա Ջանիկյան, Կարինե Ջանջուղազյան, Սամվել Սեդրակյան, Արմինե Պողոսյան, Գեորգի Ամիրաղյան, Արմինե Վարդանյան, Սաթենիկ Նազարյան և այլք
Մեջբերումներ ֆիլմի ռեժիսորից[խմբագրել | խմբագրել կոդը]
Գառները երազներում տեսնում են, թե ինչպես են հովիվները փրկում իրենց։ Ես ուզում եմ, որ գառների նման երազները չիրականանան, այսինքն` նրանք չմորթվեն ու նրանց փրկելու խնդիր էլ չառաջանա։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սպիտակ գառան երազը «Ոսկե Ծիրան»ի Հայկական համայնապատկեր անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Սպիտակ գառան երազը». զոհաբերության գնացող գառնուկի ցավը
- ↑ Արամոն, Էմման, Արմանը, Ֆորշը, Արթուրը, Մադլենը, Ստեփանը և ուրիշներ` «Սպիտակ գառան երազը» ֆիլմի պրեմիերային