Սուրբ Փրկիչ եկեղեցի (Անի)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Փրկիչ եկեղեցի (Անի)
| |
Եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին ռուսական վերանորոգումից հետո | |
Տեղադրություն | Այրարատ, Անի |
Աշխարհ | Այրարատ |
Պատմական երկիր | Բագրատունյաց Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Աբլղարիբ Պահլավունի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կիսականգուն հիմա վերականգնվում է |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 11-րդ դար |
40°30′25″ հս․ լ. 43°34′33″ ավ. ե.HGЯO |
Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցի, հայկական եկեղեցի Անի քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1035 թ. այս մեծ եկեղեցին ստացել է իր ամբողջական տեսքը։ Եկեղեցու պատերի երկար և նրբագեղ արձանագրությունները շատ բան են պատմում ժամանակաշրջանի մասին։ Վերևում մասամբ մեջբերված արձանագրությունը նշում է, որ Աբլղարիբ Պահլավունի իշխանը այս եկեղեցին կառուցել է Սուրբ խաչի մասունքները պահպանելու համար։ Այս սրբազան մասունքը ձեռք է բերել Կոստանդնուպոլիս գնալիս։ Արձանագրության մեջ հրամայում է՝ մինչ Հիսուսի երկրորդ գալուստը եկեղեցում կազմակերպել գիշերային պատարագներ։ Մյուս արձանագրությունները պատմում են 1193 թ. վերականգնման մասին, որի ժամանակ ուխտավորներին ապաստանելու համար հավելվել է երկու ժամատուն, իսկ 1291 թ. մուտքի առջև ավելացվել է ժամատան աշտարակ։ Բացի ճակատի որոշ հատվածների բետոնե հետքերից՝ այս կառույցներն ամբողջությամբ ավերվել են։ Մեկ այլ արձանագրության համաձայն՝ 1342 թ. Վահրամ Զաքարյան իշխանը հրամայել է վերանորոգել եկեղեցու գմբեթը, շինարարական աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Վասիլը։ 19-րդ դարի վերջին եկեղեցին դեռևս կանգուն էր, սակայն փլուզման եզրին էր։ Հ. Ֆ. Բ. Լինչը 1894 թ. Անի այցելելուց հետո ասել է.
Եթե փլուզումը կանխարգելող միջոցներ չձեռնարկվեն, այս շինությունը մի քանի տարուց ավել կանգուն չի մնա։ |
1912 թ. ռուս հնագետները արևելյան ճակատի քարերի մեծ մասը վերականգնել են, սակայն 1975 թ. եկեղեցու արևելյան կեսը փոթորկի ժամանակ փլվել է։ Որոշ աղբյուրներ դեպքը վերագրում են 1930 թվականին, սակայն 1950-ական թվականների մասին վկայում են գյուղացիները։ Հայտնի է, որ քարերի ցած թափվելու ձայնը լսվել է պարիսպներից դուրս գտնվող գյուղում։ Եկեղեցու մնացած մասը 1989 թ. երկրաշարժի ժամանակ ցնցվել է, և այսօր ամբողջությամբ փլվելու վտանգի եզրին է։ 1999 թ. հետագա փլուզումը կանխելու համար ուշ ձեռնարկված քայլով դուռը փակվել է կոպտորեն շարված խճաքարե պատով։ Սակայն այլ գործնական քայլեր չեն կատարվել։ Այժմ եկեղեցին կործանման վտանգի տակ է։ Եկեղեցին ներկայումս վերականգնվում է։