Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի (Մարտունի)
Appearance
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի (Մարտունի) | |
---|---|
![]() Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի, 2014 | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Հայ առաքելական եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մարտունու շրջան |
Տարածաշրջան | Մարտունի |
Թեմ | Արցախի թեմ |
Անվանված | Ներսես Ա Մեծ |
Կառուցման ավարտ | 2004 |
Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
![]() |
Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում, որը ենթակա է Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության Արցախի թեմին։ Եկեղեցին կառուցվել է 2004 թվականին Ալիս Օհանյանի հովանավորությամբ[1]։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան անկյունում, Մոնթե Մելքոնյան փողոցից մոտ 30 մետր արևելք։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին խաչաձև կառույց է, որի կենտրոնից մի փոքր հարավ-արևմուտք գտնվող քառանկյուն բրգաձև տանիք ունեցող չորս սյուների վրա բարձրանում է փոքր գմբեթ, որի գագաթին խաչ է։ Եկեղեցու մուտքը արևմուտքից է՝ Պետրոսյան փողոցից, խորանը հյուսիս-արևելյան կողմում է։