Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Օզասկու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Օզասկու)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Բրազիլիա, Օզասկու Igreja Apostólica Armênia São João Batista,R. Carlos da Costa Ramalho Júnior, 497 - Pres. Altino, Osasco - SP, 06213-110, Brazil, +55 11 3681-8110 |
Աշխարհ | Բրազիլիա |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1930 |
Կառուցման ավարտ | 1941, փետրվարի 16 |
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, առաջին հայ առաքելական եկեղեցին Բրազիլիայում։ Գտնվում է Սան Պաուլո նահանգի Օզասկու քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Հովհաննես եկեղեցու համար հողատարածք հայ համայնքը ձեռք է բերել 1928 թվականին, շինարարությունը մեկնարկել է 1930 թվականին։ Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 1930 թվականի մայիսի 4-ին։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1932 թվականին։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին օծվել է 1941 թվականի փետրվարի 16-ին արքեպիսկոպոս Գարեգին Խաչատուրյանի կողմից[1]։
Եկեղեցու բակում է գտնվում հայ համայնքի նախաձեռնությամբ կանգնեցված Հայոց այբուբենին նվիրված գրանիտե հուշարձանը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սբ Հովհաննես եկեղեցի, Բրազիլիա, Օզասկու». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Հայոց այբուբենին նվիրված հուշարձան Օզասկուում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.