Սուրբ Լավրենտիոսի ծոց (Gulf of Saint Lawrence), Ատլանտյան օվկիանոսի կիսափակ ծովՀյուսիսային Ամերիկայի արևելյան ափի մոտ (Կանադա)։ Նյուֆաունդլենդ և Քեյփ Բրետոն կղզիներով բաժանվում է օվկիանոսից, Կանսո, Կաբոտա և Բել Այլ նեղուցներով կապվում նրա հետ։ Մակերեսը մոտ 263 հազար կմ² է, խորությունը՝ մինչև 572մ։ Ընդունում է Սուրբ Լավրենտիոս գետը։ Սուրբ Լավրենտիոս ծոցում են Անտիկոստի և Արքայազն էդուարդի կղզիները։ Կլիման մուսսոնային է։ Ձմռանըջրի միջին ջերմաստիճանը — 1 °C-ից ցածր է, ամռանը մինչե 15 °C։ Աղիությունը հյուսիս-արևելքում մինչե 32°/00 է, արևմուտքում՝12-15°/00 հատակում՝ մոտ 35°/00։ Մակընթացությունը կեսօրյա է, ալիքի բարձրությունը՝ մինչե 2 մ։ Սառցակալում է դեկտեմբերիցմայիս։ Հանդիպում են սառցասարեր։ Կա նավարկություն, ձկնարդյունագործություն։ Նավահանգիստներն են Քվեբեկը, Սեթ Իյը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 202)։