Սուրբ Իվանի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Իվանի կղզի
Տեսակկղզի
Երկիր Բուլղարիա[1]
Վարչատարածքային միավորՍոզոպոլ
Մակերես0,66 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Իվանի կղզի (բուլղար․՝ Свети Иван), Սև ծովի ամենամեծ բուլղարական կղզին։ Կղզու տարածքը կազմում է 0,66 կմ²։ Գտնվում է Սոզոպոլ քաղաքի մոտակայքում՝ Սուրբ Պյոտրի և Սուրբ Կիրիլի կղզիների մոտակայքում։ Կղզում փարոս կա։

Կղզու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին ունի հարուստ պատմություն։ Մ.թ.ա VII—IV դարերում եղել է թրակիական սրբավայր։ Հետագայում այնտեղ է կառուցվել հունական դիցաբանության աստված Ապոլոնի տաճարը իր 13 մետրանոց բրոնզե արձանով։

2010 թվականին ռումինացի հնագետները Սուրբ Իվան կղզու վրա գտնվող եկեղեցու պեղումների ժամանակ խորանի տակ հայտնաբերել են 15 սմ երկարությամբ մարմարյա արկղ՝ մարդկային ոսկորներով, իսկ դրա կողքին՝ տուֆից սարկոֆագ՝ հին հունական գրառմամբ.«Աստված, փրկիր քո ծառա Թոմասին։ Ս. Հովհան, 24 հունիսի»։ Ռադիոածխածնային անալիզի համաձայն ոսկորները պատկանել են մի մարդու, ով ապրել է մեր թվարկության I դարի կեսերին։ Ոսկորների ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ այդ ոսկորները պատկանել են մերձավորարևելյան ծագում ունեցող մի մարդու[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Իվանի կղզի» հոդվածին։