Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Մաջադիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄաջադիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,15 մետր
Երկարություն18,34 մետր
Լայնություն10,15 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի [1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի՝ Մաջադիա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Մաջադիա գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրվել է 1867 թվականին, կառուցվել է գյուղացիների միջոցներով, իսկ վարպետը եղել Կարապետ Կոծմանյան, որի մասին կա արձանագիր եկեղեցու բարավորին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին քարաշեն բազիլիկ կառույց է, կառուցվել է տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (18.34 x 10.15) մետր։

Ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից, իսկ եկեղեցու պատուհանները բացվում են հարավային և հյուսիսային պատերին։

Մուտքի ճակատին կա հայերեն արձանագրություն, իսկ դրանից վեր կա խաչաձև քանդակ։

Եկեղեցին ունի երկհարկ զանգակատուն, որը գտնվում է տանիքի արևմտյան մասում։ Եկեղեցու դահլիճը բաժանված է երեք նավերի, իսկ արևելյան մասում գտնվում է Սուրբ խորանը, որի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։

Հյոսիսային պատի մեջ մկրտության ավազանն է։

Եկեղեցուց ոչ շատ հեռու կա գերեզմանոց, որտեղ պահպանվել է 6-7-րդ դարի կոթողներ և 15-16-րդ դարի խաչքարեր։

Եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Սարգիս քհն. Մելիքյանցը և Կարապետ քհն. մահտեսի Հարությունյանը։

Խորհրդային անաստվածության տարիներից հետո եկեղեցին կարիք ուներ վերանորոգման։

2013 թվականին եկեղեցին վերանորոգվում է, վերանորոգման նյութական ծախսերը հոգում են Սամարայում բնակվող նախկին Մաջադիա գյուղի բնակիչները։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին օծվել է ձեռամբ Գրիգոր եպիսկոպոս Սաքինյանցի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ՄԱՋԱԴԻԱ – ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)