Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վերին Արտաշատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վերին Արտաշատ[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան թեմ |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
St Mary Church, Verin Artashat Վիքիպահեստում |
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Ընդգրկված է Վերին Արտաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային շրջանում եկեղեցին եղել է պահեստ, ակումբ, գրադարան։ 2007 թվականին եկեղեցին վերանորոգվել է բարերար Արմեն Մանուկյանի աջակցությամբ[2]։
Եկեղեցու մուտքի մոտ կա հուշաքար՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցված է կարմիր սրբատաշ տուֆից, տանիքը երկթեք է, ունի երեք կամարակապ պատուհաններ։ Եկեղեցին կանգնեցված է երկաստիճան որմնախարիսխի վրա, ավարտվում է պարզ քիվով։ Ունի ուղղանկյուն հատակագիծ, կիսաշրջան խորան՝ կից ավանդատներով, երկու մուտք՝ արևմտյան և հարավային[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Սուրբ Հարության տոնը Վերին Արտաշատում
- ↑ «Գյուղ Վերին Արտաշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.