Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չեննայ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հնդկաստան |
Տեղագրություն | Չեննայ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Armenian Church, Chennai Վիքիպահեստում |
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Հնդկական ենթամայրցամաքի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հայտնի է իր զանգակատնով, որն ունի վեց զանգ։ Կոչվում է նաև Հայկական եկեղեցի և գտնվում է Չեննայի Հայկական փողոցում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1712 թվականին[1] և վերակառուցվել 1772 թվականին։ Եկեղեցին չի գործել գրեթե կես դար, քանի որ շենքը խիստ վնասվել է տարերային աղետների հետևանքով։ Կալկաթայի հայկական համայնքի ջանքերով այն ամբողջովին վերականգնվել է և նորից օծվել 2008 թվականի նոյեմբերին[2]։
Մայքլ Սթիվենը եղել է եկեղեցու վերակացուն, մինչև 2004 թվականը[3]։ Հետագայում վերակացու է դարձել Թրևոր Ալեքսանդրը (2010)։
Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այցելուների համար բաց է ժամը 9-ից մինչև 14:30։
- Ֆինանսավորվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից և աջակցություն է ստանում Կալկաթայի հայ եկեղեցու կոմիտեից։
- Եկեղեցու շուրջը գտնվում են շուրջ 350 հայերի գերեզմաններ, որոնց մեջ է նաև հայտնի վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանի շիրմաքարը։
- Եկեղեցու մոտ թաղված է «Ազդարար» հայերեն առաջին ամսագրի հիմնադիր, հրատարակիչ և խմբագիր Հարություն Շմավոնյանը։
- Եկեղեցու հիմնական կառույցին կից զանգակատանը կան վեց մեծ զանգեր, որոնցով զանգահարում են ամեն կիրակի՝ առավոտյան 9:30։
Զանգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր չափեր ունեցող վեց զանգերը (21-26 դյույմ, յուրաքանչյուրի քաշը՝ շուրջ 150 կգ) համարվում են ամենամեծ և ամենածանր զանգերը Չեննայում։
Զանգերը ձուլվել են տարբեր ժամանակներում․
- Հայերեն գրությամբ մի զանգը պատրաստվել է 1754 թվականին։ Վերափոխվել է 1808 և ունի նաև թամիլերեն գրություն։
- Մյուս զանգի գրությունը նշում է, որ այն պատրաստվել է 1778 թվականին։
- Եվս երկու զանգերի գրությունները փաստում են, որ դրանք նվիրվել են եկեղեցուն ի հիշատակ տասնիննամյա Էլիեզեր Շոմիեի, որը թաղված է եկեղեցու բակում։ Էլիեզեր եղել է Մադրաս քաղաքի (ներկայում՝ Չեննայ) հայ առաջավոր առևտրականի կրտսեր որդին, որին պատկանել է այն հողատարածքը, որտեղ ներկայում կանգնած է եկեղեցին։
- Մյուս երկու զանգերը թվագրված են 1837 թվականով և ձուլվել են «Whitechapel Bell Foundry» ընկերության կողմից, որը հետագայում հայտնի է դարձել որպես «Mears & Stainbank», գրությունը՝ «Թոմաս Միրս, հիմնադիր։ Լոնդոն»։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Последние Армяне в Мадрасе
- ↑ Вновь освящена старинная армянская церковь в Ченнаи (Мадрасе) / Новости / Патриархия.ru
- ↑ «Economic Times Индии, статья: Последнее армяне». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.