Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շիրակավան)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Շիրակավան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հիմնական ամսաթվերը | հունիսի 4, 2016 |
Հիմնադրված | հունիսի 4, 2016 |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Շիրակի մարզի Շիրակավան գյուղում[1]։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2015 թվականի հունիսին, իսկ կառուցումն ավարտին է հասել 2016 թվականի հունիսի 4-ին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1820 թվականից գյուղը ունեցել է եկեղեցի, որը սակայն Ախուրյանի ջրամբարի կառուցման հետևանքով մնացել է ջրի տակ։ Տեղացիների պատմելով երկար տարիներ ջրի տակից վառ լույս էր արձակվում, հենց նույն տեղից, որտեղ եկեղեցու խորանն էր[3]։ Տարիների ընթացքում 17-րդ դարի եկեղեցու քարերը դուրս են բերվել ջրից՝ նոր եկեղեցի կառուցելու նպատակով, սակայն երկար տարիներ չի հաջողվել այն կառուցել։ Այդ քարերի մասն օգտագործվել է նոր եկեղեցու շինարարության ժամանակ։ Եկեղեցու շինարարությունը հովանավորել են ծնունդով շիրակավանցի մոսկվաբնակ Թավրիզյան եղբայրները[1][4]։
Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է՝ արևմտյան մուտքի մոտ կից զանգակատնով։ Զանգակատունը կառուցված է կարմիր տուֆով, իսկ բուն եկեղեցին՝ սև և կարմիր տուֆերով, հիմքում օգտագործվել են Ախուրյանի ջրամբարի տակ մնացած 17-րդ դարի եկեղեցու քարերը։ Խորանի աբսիդը կիսաշրջանաձև է, երկու կողմերում ունի ավանդատներ։ Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերին ունի մեկական լուսամուտ, հարավային և հյուսիսային պատերին՝ երեքական լուսամուտներ։
Եկեղեցին հարուստ է որմնանկարներով։ Խորանում բեմաքարի մոտ երկու հրեշտակների որմնանկարներ են, իսկ նրանցից վերև պատկերված է Հիսուս Քրիստոսը։ Արևմտյան մուտքի երկու կողմերում պատկերված են քրիստոնեությունը Հայաստան բերած երկու առաքյալները՝ Բարդուղիմեոսը ու Թադևոսը։
Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացվում է Շիրակավանի Սուրբ աստվածածին եկեղեցու որմնանկերի ցանկը։
# | Պատկեր | Անուն | Լրացուցիչ տվյալներ |
---|---|---|---|
1 | Սուրբ Բարդուղիմեոս | Պատկերված է արևմտյան մուտքից հարավ։ | |
2 | Սուրբ Թադեոս | Պատկերված է արևմտյան մուտքից հյուսիս։ | |
3 | Քարոզ | Պատկերված է հյուսիսային պատին։ | |
4 | Մկրտություն | Պատկերված է հյուսիսային պատին։ | |
5 | Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուս Քրիստոսը գրկին | Պատկերված է հարավային պատին։ | |
6 | Հիսուս Քրիստոս | Պատկերված է խորանի կիսաշրջանաձև աբսիդի ճակատին։ | |
7 | Հրեշտակներ | Պատկերված է խորանի կիսաշրջանաձև աբսիդին։ | |
8 | Զարդանախշ | Պատկերված է արևելյան պատին՝ խորանից հյուսիս։ | |
9 | Զարդանախշ | Պատկերված է արևելյան պատին՝ խորանից հարավ։ |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Զանգակատան գմբեթը
-
Պատկեր եկեղեցու ներսից