Սոս Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոս Սահակյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1949(1949-08-05) (74 տարեկան)
ԾննդավայրԴամալա
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1972) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1974)
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ և գործարար

Սոս Տիգրանի Սահակյան (օգոստոսի 5, 1949(1949-08-05), Դամալա), հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, գործարար, Ուկրաինայի պատվավոր հյուպատոս, նստավայր` ք. Գյումրի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Սահակյանը ծնվել է 1949 թվականին, Ջավախքի Դամալա գյուղում, գյուղատնտեսի ընտանիքում։ Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից։ Հաճախել է Դամալայի միջնակարգ դպրոց և դպրոցական տարիներին հետաքրքրված է եղել մաթեմատիկայով և սպորտով՝ մասնավորապես շախմատով և ֆուտբոլով։ 1967 թվականին տեղափոխվել է Երևան։ 1967-1972 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել տնտեսագետի որակավորում։ 1972-1974 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Հրատարակել է ավելի քան 10 գիտական աշխատություն։ 2012թ. սեպտեմբերի 19-ին տրված 288 թվակիր հյուպատոսական արտոնագրի համաձայն Սոս Սահակյանը նշանակվել է Ուկրայինայի պատվավոր հյուպատոս Հայաստանի Հանրապետության Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերում[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Планирование эффективности производства и пути ее повышения[3]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 20 տարի աշխատել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի կառավարման տարբեր ոլորտներում, համատեղ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո 5 տարի աշխատել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ հիմնելով սեփական բիզնեսը։ 1997 թվականից վերադարձել է Հայաստան և 2001 թվականին հիմնադրել «Սովրանո» և «Սոնագրո» ընկերությունները, որոնք ներկա դրությամբ ունեն 1000-ից ավելի աշխատակից։ Սեփական հրուշակեղենի գործարանի արտադրանքը վաճառվում է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և մի շարք երկրներում։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ է[4] և «Հայաստան-Վրաստան» համագործակցության խմբի ղեկավարը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կողմից ստացել է պատվո հավաստագիր[5]։

2017 թվականին Հայաստանում և Ջավախքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, կրթական, մշակութային խնդիրների լուծման գործում մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով[6]։

2019 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով։

2020 թվականի օգոստոսի 5-ին Ջավախքում լայնածավալ բարեգործական ծրագրեր իրագործելու, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կայացման և առաջխաղացման գործում առանցքային ավանդ ունենալու համար արժանացել է ՋԱՀ-ի «Բարձրագույն պարգև» շքանշանին և «Պատվո անդամի» կոչմանը։

2020 թվականին պարգևատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Ջավախքում կյանքի բարգավաճման ու առաջընթացի, կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրերով հայապահպանության կարևոր առաքելությանը ծառայելու, տասնյակ եկեղեցիների բարեկարգմանն ու վերաօծմանը, Թեմի առաջնորդարանի նոր գրասենյակի կառուցմանը, «Հայարտուն» կենտրոնի գործունեությանն աջակցելու համար Սոս Սահակյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի անունից ստացել է Առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի բարձր շքանշանը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Սահակյանն իրականացրել է բազմաբնույթ բարեգործական միջոցառումներ, հատկապես Ջավախքում[7][8]՝ նպաստելով հայապահպանության խնդրի և տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերի լուծմանը։ 2009 թվականին Դամալա գյուղում Սոս Սահակյանը ստեղծել է հիմնադրամ, որը հոգում է գյուղի տարբեր խնդիրները։ 2013 թվականի դեկտեմբերին Սոս Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը[9][10], որի շուրջ միավորվել են ջավախքյան ծագում ունեցող մտավորականներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Սոս Սահակյանի ընտանիքը հովանավորում և աջակցում է նաև Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի ամբողջ գործունեությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծնողներ՝ Տիգրան Սահակյան, Բեթխեհեմ Սահակյան
  • Կին՝ Անահիտ Պողոսյան, քիմիկ
  • Դուստր՝ Նունե Սահակյան, մաթեմատիկ, ծրագրավորող, մարքեթոլոգ
  • Որդի՝ Արման Սահակյան[11], ԱԺ նախկին պատգամավոր, գործարար
  • Դուստր՝ Սոնա Սահակյան, տնտեսագետ, գործարար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սոս Սահակյան
  2. Ուկրաինայի հյուպատոսարան Գյումրիում
  3. [1]
  4. ՀՀ ԱԱՊ նախագահության նիստ
  5. Ուկրաինայի պատվավոր հյուպատոսի գրասենյակ
  6. «ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  7. Սոս Սահակյան։ «Հակակշռել թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիային Ջավախքում»
  8. Հարցազրույց - Աշոտ Մելքոնյան և Սոս Սահակյան
  9. «Սոս Սահակյան։ Գործարար, բարեգործ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  10. Ջավախքի օժանդակության հիմնադրամն աջակցում է բազմազավակ ընտանիքներին
  11. Արման Սոսի Սահակյանի մասին ՀՀ ԱԺ կայքում