Սոնա Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոնա Անտոնյան
Ծնվել էմարտի 16, 1967(1967-03-16) (57 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
Սոնա Անտոնյան Վիքիդարանում

Սոնա Արամի Անտոնյան (մարտի 16, 1967(1967-03-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի մարտի 16-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և հոգեբանություն» բաժինը։ Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում ուսումնասիրել է բժշկական հոգեբանություն և հոգեթերապիա։ Սոնա Անտոնյանի բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում[1]։ Թարգմանվել է իտալերեն, գերմաներեն, ռուսերեն։

Երկեր` «Սուզումներ» (1999թ. Երևան, Նոր Դար), «Եվ» (2004թ. Երևան, Նաիրի)։ «Դառն ու զվարթ» (2018թ. Երևան, ՀԳՄ), «Ես այդ փրկվածն եմ» (2023թ. Երևան, ՀԳՄ)

2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ 1996 թվականին «Առավոտ» բանաստեղծական շարքի համար Սոնա Անտոնյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դանիել Վարուժանի անվան մրցանակի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՍՈՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ
  2. «Սոնա Անտոնյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]