Ավարտել է Օքսֆորդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Քաղաքական գործունեությունը սկսել է 1925 թվականին, Ցեյլոնի անգլիական գաղութային վարչությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1947–1951—ական թվականներին եղել է առողջապահության նախարար, իսկ 1956 թվականից՝ վարչապետ։ 1951 թվականին հիմնադրել է Ցեյլոնի ազատության կուսակցությունը, որը միավորում էր սինհալական ազգային բուրժուազիային։ 1956 թվականին կազմակերպել է ժողովրդական Միացյալ ճակատը և գլխավորել կառավարությունը (1956–1959-ական թվականներին), որը վարում էր երկրի քաղաքական անկախության ամրապնդման և ազգային տնտեսության զարգացման քաղաքականություն։
Արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դաշինքին չմիավորվելու սկզբունով, իսկ ներքին քաղաքականությունում՝ բուդիստ-սինհալերեն ազգայնականությամբ, անգլերեն և թամիլերեն լեզուները զրկելով պետական կարգավիճակից։ Շուտով նա փոխզիճման գնաց և թույլ տվեց թալիմներին իրենց լեզուն օգտագործել առևտրի բնագավառում։ Դա առաջացրեց էթնիկ սինգալցիների զայրույթը։ 1959 թվականի սեպտեմբերի 25-ին բուդիստ կուսակրոն Թալդուվե Սոմարաման ծանր ատրճանակից վիրավորեց 60 տարեկան վարչապետին։ Հաջորդ օրը ստացած վերքերից Սոլոմոն Բանդարանաիկեն մահացավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 278)։