Սկորբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգալիթ
Սկորբա
ԵրկիրՄալթա
Հիմնադրման թվականմ․ թ․ ա․ 4,000 թվական
Քարտեզ
Քարտեզ

Սկորբա (անգլ.՝ Skorba), մեգալիթ համալիրի ավերակներ Մալթայում` Զեբիե շրջանի ծայրամասում։ Համալիրը պատկերացում է տալիս նեոլիթի ժամանակաշրջանի վաղ փուլում տեղի մշակույթի մասին[1]։ Սկորբայի պեղումները սկսվել են Մալթայի մեգալիթ այլ համալիրների պեղումների համեմատությամբ բավական ուշ` 1960-ական թվականների սկզբին. մյուս համալիրներն ուսումնասիրվել են արդեն 19-րդ դարի սկզբին[2]։

Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Տաճարը վատ է պահպանվել` հատկապես Հաջար Քիմի և Տարշիենի համեմատությամբ, սակայն մյուս կողմից, առավել կարևոր նշանակության հայտնաբերումներ կատարվել են հենց Սկորբայում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի կառուցումից մոտավորապես 12 դար առաջ նրա տեղում բնակավայր է եղել։ Առավել հին շրջանին վերաբերող կառույցներից է տաճարի առաջին մուտքից արևմուտք ընկած պատը, որն ունի 11 մ երկարություն[3]։ Այս պատի մոտ են հայտնաբերվել գտածոներ, որոնք վերաբերում են կղզու ամենահին ժամանակների բնակիչներին՝ Գհար Դալամի շրջանին։ Դրանցից են ածուխի մնացորդները, որոնք թվագրվում են մ. թ. ա. 4.850 թվականին[3]։

Երբ մալթացի հայտնի հնագետ Թեմի Զամիտը Թա Հաջրաթ տաճարի մոտ պեղումներ է անցկացրել, Սկորբայի տեղում հողից դուրս է եկել միակ ուղղահայաց քարը։ Հնագետներն անտեսել են այն, մինչև 1960-1963 թվականները, երբ բրիտանացի հնագետ Դևիդ Թրամփը այստեղ նոր պեղումներ է կատարել[4]։

Սկորբայում հայտնաբերված մայր աստվածուհու արձան, Լա Վալետայի հնագիտական թանգարան

Սկորբայի ավերակները, որոնք բացահայտել են հնագետները, ուղղահայց մեգալիթների շարք է (բարձրությունը՝ 3-4 մ), որոնք ձևավորել են տաճարի ստորին շերտը։ Կամրջող սալերն ունեն ճեղքեր, տաճարը՝ երեք աբսիդ։ Այսպիսի եռաբսիդ ձևը հատուկ է մալթական ժամանակագրոթյան Ջգանտիայի շրջանին։ Առաջին երկու աբսիդների մեծ մասը և ճակատային ամբողջ հատվածը ոչնչացվել են մինչև հիմքերը։

Հյուսիսային պատն ավելի լավ վիճակում է գտնվում։ Սկզբնական շրջանում տաճարի մուտքը սկսվել է բակից, սակայն ավելի ուշ՝ Տարշիենի շրջանում, տաճարի դարպասները փակվել են, իսկ խորանները ձևավորել են անկյուններում[1]։ Տաճարից արևելք մալթական Տարշիենի շրջանի ևս մեկ հուշարձան է հայտնաբերվել՝ չորս աբսիդներով, կենտրոնական որմնախորշով[5]։

Կերամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկորբայի շրջանում հայտնաբերված կերամիկան բաժանվում է երկու կարգի՝ «գորշ Սկորբայի» շրջան (մ. թ. ա. 4.500-4.400 թվականներ. համապատասխանում է սիցիլական Սերա դ'Ալտո փուլի կերամիկային) և «կարմիր Սորբայի շրջան» (մ. թ. ա. 4.400-4.100 թվականներ. համապատասխանում է սիցիլական Դիանա շրջանի կերամիկային)։ Այստեղ հայտնաբերված կերամիկայի տեսակով անվանվել են նախապատմական Մալթայի ժամանակագրական երկու փուլեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Trump, Cilia, Malta Prehistory and Temples, էջ 156
  2. Trump, Malta: An archaeological guide, էջ 137
  3. 3,0 3,1 Trump, Malta: An archaeological guide, էջ 138
  4. Żammit, Mayrhofer, The Prehistoric Temples of Malta and Gozo, էջ 144
  5. Trump, Cilia, Malta Prehistory and Temples, էջ 159
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկորբա» հոդվածին։