Սիրամարգի պոչը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրամարգի պոչը
ռուս.՝ Павлиний хвост
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ և Վլադիմիր Պոլկովնիկով
ՀնչյունավորումԼեոնիդ Պիրոգով[1]
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՊրիկվելԲարմալեյ
Թվական1946

«Սիրամարգի պոչը» (ռուս.՝ Павлиний хвост), 1946 թվականի խորհրդային անիմացիոն ֆիլմ ըստ Կոռնեյ Չուկովսկու հեքիաթի, որը ստեղծել են ռեժիսորներ Լեոնիդ Ամալրիկը և Վլադիմիր Պոլկովնիկովը։ Միավորված նմանատիպ ստեղծագործ ձգտումներով, ռեժիսորները գտան սեփական ոճը[2]

Մուլտիպլիկացիոն եռերգության երրորդ և եզրափակիչ մասը բժիշկ Այբոլիտի մասին Կոռնեյ Չուկովսկու բանաստեղծական հեքիաթների մոտիվներով է։ Առաջին երկու մասերը՝ «Լիմպոպո» (1939) և «Բարմոլեյը» (1941)։ Ի տարբերություն նրանց, «Սիրամարգի պոչը» մուլտֆիլմի գործողությունները Աֆրիկայում տեղի չեն ունենում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրամարգի պոչը» մուլտֆիլմ

Արջը հոգնել էր ապրել փոքր պոչով, ուստի նա որոշեց գնալ մեծանուն բժիշկ Այբոլիտի մոտ։ Արջուկը խնդրեց ամենամեծ և ծաղկազարդ պոչը, բժշկի մոտ սիրամարգի պոչ էր։ Նա ուրախանում էի իր նոր տեսքով, բայց երբ որսորդները անտառ եկան, պարզվեց, որ այնքան էլ ձեռնտու չէ ունենալ այսպիսի բազմերանգ և հսկայական պոչ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսորներ Լեոնիդ Ամալրիկ, Վլադիմիր Պոլկովնիկով
սցենարիստներ Վլադիմիր Պոլկովնիկով, Լեոնիդ Ամալրիկ
բեմադրող-նկարիչ Ալեքսանդր Տրուսով
նկարիչ-մուլտիպլիկատորներ Նադեժդա Պրիվալովա, Լամիս Բրեդիս, Նիկոլայ Ֆեոդորով, Վալենտին Լալայանց, Միխայիլ Բոտով, Լիդիա Ռեզցովա, Բորիս Տիտով
բեմանկարիչ Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա, Գ. Նևզորովա
օպերատոր Նիկոլայ Վոինով
կոմպոզիտոր Վիկտոր Օրանսկի
ձայնային օպերատոր Ս. Ռենսկի
մոնտաժ Ա. Ֆիրսովա
տեխնիկական ասիստենտ Ի. Կուլնևա
տնօրեն Ն. Ցոֆնաս

Դերերը կրկնօրինակել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Լեոնիդ Պիրոգով Արջ Արջ
Յուլյա Յուլսկայա Աղվես Աղվես
Գեորգի Վիցին Բժիշկ Այբոլիտ Բժիշկ Այբոլիտ
Վլադիմիր Բլագոօբրազով Որսորդ Որսորդ

Տեսահրատարակչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD տարբերակով բազմիցս վերահրապարակվել է մուլտֆիլմերի ժողովածուներում։

  • «Անտառային հեքիաթներ» Մաս 2, «Սոյուզմուլտֆիլմ», դիստրիբյուտոր «Սոյուզ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. DVD «Лесные сказки» Часть 2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]