Սիսեռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սիսեռք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽիզանի գավառակ
Այլ անվանումներՍիզեռք, Սիսեռիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սիսեռք (Աշխարհ)##
Սիսեռք (Աշխարհ)

Սիսեռք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շիրվանի գավառակում[1] կամ Խիզանի գավառակում։ Գտնվում էր Խիզան գյուղաքաղաքից 7 կմ արևմուտք՝ Խիզան գետի աջ վտակներից մեկի հովտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են 13-րդ դարին։ Այն հիշատակվել է Ջալալ Էդինի արշավանքների հետ կապված։

Սիսեռքն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչները ոչնչացվել են կամ տարագրվել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսին ուներ 40 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսեռքն ուներ Ս. Սիմոն (կամ Ս. Շամունե) անունով հայկական եկեղեցի[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 615

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]