Սիմոն Գոյունյան
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
---|---|
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Մուշ |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Մասնագիտություն | բժիշկ |
Սիմոն Գոյունյան (Խարբերդ, Խարբերդի նահանգ - 1915, Մուշ), հայ դեղագործ։
Ծնվել է Խարբերդի նահանգի կենտրոն Խարբերդ քաղաքում։ Ունեցել է դեղագործական կրթություն և աշխատել է որպես դեղագործ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան զորաբանակ ու ծառայել որպես զինվորական դեղագործ։ Սպանվել է 1915 թվականին Մուշ քաղաքի Խոփ (Քոբ) լեռան վրա։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։