Սերոբ Սարգսյանը ծնվել է 1909 թվականի ապրիլի 12-ին Արևմտյան ՀայաստանիՎասպուրականիԱրճակի գավառակիԶառանց գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ծնողներին։ Ապաստանել է Բաղդադի (Իրաք) և Երուսաղեմի մանկատներում։ 1924 թվականին մի խումբ որբերի հետ եկել է Խորհրդային Հայաստան։ Մինչև 1925 թվականն եղել է Երևանի մանկատանը։ 1925-1929 թվականներին աշխատել է որպես գրաշար։ 1929 թվականին նշանակվել է «Պիոներ ղեկ» ամսագրի խմբագիր։ 1930-1937 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր։ 1944 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Որպես պատասխանատու քարտուղար` աշխատել է «Խորհրդային դպրոց» թերթում և «Խորհրդային արվեստ» ամսագրում՝ համատեղությամբ վարելով արվեստի գործերի վարչության ռեպերտկոմի քաղաքական խմբագրի աշխատանքը։ 1939-1946 թվականներին վարել է հիշյալ վարչության ռեպերտկոմի, ապա թատերական բաժնի պետի աշխատանքները, 1947-1950 թվականներին՝ երաժշտական թատրոնի գրական բաժինը՝ համատեղությամբ աշխատելով «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1950-1964 թվականներին խմբագիր, ապա գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ էր Հայպետհրատում։ ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Նաիրյան բարդի» (1957), «Ծուղակը», «Մոր սիրտը», «Կանաչ օվկիանոս» դրամաները։ Ռուսերեն լույս է տեսել Սարգսյանի «Արտիստի դիմանկարը» (Երևան, 1956) գիրքը[1]։
↑Սարգսյան, Սերոբ Հակոբի; Սարյան, Մարտիրոս Սարգսի (1959). Հախումյան, Տիգրան Սիմեոնի (ed.). Ամո Խարազյան. Սովետահայ բեմի վարպետներ. Հայկական թատերական ընկերություն. Երևան: ՀՍՍՌ Հրատ. և պոլիգրաֆ արդյունաբերության գլխ. վարչ. N1 տպ.
↑Սարգսյան, Սերոբ Հակոբի (1962). Շողենց, Ցական Պետրոսի; Հարությունյան, Միքայել Արտեմի; Խաչատրյան, Ս Ա (eds.). Սիրելի անուններ։ Թատերական ակնարկներ 3 գրքով. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)