Սերգեյ Ռուբինշտեյն
Սերգեյ Ռուբինշտեյն Сергей Рубинштейн | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18 (30), 1889[1] Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 11, 1960[2][1][3][…] (70 տարեկան) կամ նոյեմբերի 11, 1960[4] (71 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հոգեբան և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Օդեսայի ազգային համալսարան և Ռուսաստանի ազգային գրադարան[4] |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մարբուրգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1][5] |
Եղել է գիտական ղեկավար | Անդրեյ Բրուշլինսկի, Միխայիլ Յարոշևսկի, Քսենյա Աբուլխանովա, Յուրի Պոլյակով և Լյուդմիլա Անցիֆերովա |
Հայտնի աշակերտներ | Քսենյա Աբուլխանովա, Սերգեյ Անիսիմով, Լյուդմիլա Անցիֆերովա, Անդրեյ Բրուշլինսկի և Միխայիլ Յարոշևսկի |
Պարգևներ |
Սերգեյ Լեոնիդովիչ Ռուբինշտեյն (ռուս.՝ Сергей Леонидович Рубинштейн, հունիսի 18 (30), 1889[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 11, 1960[2][1][3][…] կամ նոյեմբերի 11, 1960[4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային հոգեբան։
Ծնվել է 1889 թվականի հունիսի 6 (18)-ին Օդեսայում։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1943 թ.), Պետերբուրգի Ա․ Ի․ Գերցենի անվ․ մանկավարժական ինստիտուտի (1930 - 1942 թթ.) և Մոսկվայի պետական համալսարանի (1942 - 1950 թթ.) հոգեբանության ամբիոնների վարիչ, ՌԽՍՖՀ ՄԳԱ հոգեբանության ինստիտուտի տնօրեն (1942-1945 թթ.), ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի տնօրենի տեղակալ (1945 - 1948 թթ.), նույն ինստիտուտի հոգեբանության սեկտորի վարիչ (1945 - 1949, 1956 - 1960 թթ.)։
Զբաղվել է հոգեբանության, փիլիսոփայության և մեթոդոլոգիական պրոբլեմներով, արտասահմանյան հոգեբանության գլխավոր ուղղությունների քննադատական վերլուծությամբ, ըմբռնման, հիշողության, խոսքի, մտածողության ուսումնասիրությամբ։ Դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից հոգեբանության մեջ մշակել է դետերմինիզմի պրոբլեմը և այլ կարևոր տեսական խնդիրներ։ «Ընդհանուր հոգեբանության հիմունքներ» (1940 թ.) աշխատության համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1942 թ.)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Մահացել է 1960 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бытие и сознание, 1957
- О мышлении и путях его исследования, 1958
- Принципы и пути развития психологии, 1959
- Проблемы общей психологии, 1973
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Рубинштейн Сергей Леонидович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
- ↑ CONOR.Sl
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 11)։ |
- Հունիսի 30 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 11 մահեր
- 1960 մահեր
- Նոյեմբերի 11 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մարբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հոգեբաններ
- Ռուս փիլիսոփաներ
- Ռուս գիտնականներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային հոգեբաններ
- Խորհրդային փիլիսոփաներ
- 20-րդ դարի հոգեբաններ