* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկո (ռուս.՝ Сергей Николаевич Бондаренко, նոյեմբերի 9, 1948(1948-11-09), Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, խաղացել է որպես կիսապաշտպան և պաշտպան։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1973)։ Երևանի ժողկրթբաժնի ֆուտբոլային դպրոցի սան է եղել։ ԽՍՀՄ առաջնությունում սկսել է հանդես գալ 1966 թվականից «Արաքս» Երևան ֆուտբոլային ակումբի կազմում (Կարգ "Բ")։ 1966 թվականի օգոստոսին տեղափոխվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ»։ 1967 թվականից մինչև 1981 թվականը խաղացել է ակումբի հիմնական կազմում։ «Արարատում» խաղերի մասնակցությունների թվով ռեկորդակիր է (392 խաղ)։ «Արարատի» կազմում 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 թվականին՝ փոխչեմպիոն, 1973 և 1975 թվականներին՝ ԽՍՀՄ գավաթակիր։ Խաղացել է Խորհրդային Միության ֆուտբոլի օլիմպիական երիտասարդական հավաքականում (4 խաղ)։
1980-ական թվականների վերջում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ղեկավարել է «Արարատ» մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցը (Լոս Անջելես)[1]։