Սենդվիչ Դագվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենդվիչ Դագվուդ
Տեսակկերակուր
Ենթատեսակսենդվիչ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Dagwood sandwich Վիքիպահեստում

Սենդվիչ Դագվուդ (Dagwood sandwich), բարձր բազմաշերտ սենդվիչ, որը պատրաստված է մսի, պանրի և համեմունքների տարբեր տեսակներից։ Այն կոչված է ի պատիվ «Բլոնդի» կոմիքսի գխլավոր կերպարի՝ Դագվուդ Բամստեդի, որին հաճախ պատկերում են մեծ սենդվիչներ պատրաստելիս։ Ըստ «Բլոնդի» կոմիքսի սցենարիտ Դինա Յագի՝ նրա հայրը՝ Չիկ Յանգը, սկսել է նկարել նրան մեծ սենդվիչներ պատրաստեիս 1936 թվականից[1]։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նկարված ճշգրիտ բաղադրությունը մնում է անհայտ՝ երևում է, որ այն պարունակում է տարատեսակ մսային, պանրի և բանջարեղեններրի կտորների մեծ քանակություն, որոնք տարաբաժանված են հացի հավելյալ կտորներով։ Ուտելի կառուցվածքը պահում է դագանակով կամ փայտե շամփուրով ծակված ձիթապտղով։ «Սենդվիչ Դագվուդը» ներառվել է Վեբստերի «Նոր Աշխարհ» բառարան (Webster’s New World Dictionary), իսկ «Դագվուդը» (սենդվիչի հետ կապված)՝ Ամերիկյան ժառանգության բառարանում (The American Heritage Dictionary of the English Language (AHD))[2]:

Տարատեսակներ և ռեստորաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 թվականին Բոբ Վեյլեր և Արտ Լենգ գործարարները Օգայո նահանգի Տոլեդոյում բացեցին ռեստորան Դագվուդի ոճով՝ ցանկանալով ստեղծել ազգային ցանց։ Նրանք չունեին Dagwood անվան լիցենզիան, և King Features հրատարակող ընկերությունը հրամայել է դադարեցնել դրա օգտագործումը[3]։
  • Մինչև 1971 թվականը Միչիգան նահանգի Անն-Արբորենում աշխատում էր «Դագվուդ» ճաշարանը (գրվում է «Դագ-Վուդ»)[4]։
  • Դագվուդի մսային լանչ-ասորտին վաճառվում է մթերային խանութներում։ 1999 թվականի մայիսին «Ունիվերսալ Օռլանդոյի արկածային կղզիներ» թեմատիկ այգում բացվել է «Բլոնդի» ռեստորանը, որը առաջարկում է Դագվուդ ոճով ավանդական սենդվիչ։ «Բլոնդին» իրեն անվանում է «Դագվուդի սենդվիչի տուն»։ Դրսում մուտքի վերևում տեսանելի է 20 ֆուտ պլաստմասե Դագվուդ սենդվիչ[5]։
  • 2000-ականների թվականին Denny’s արագ սննդի ցանցը, որպես նախաճաշ առաջարկում էր Դեգվուդը[6]։ Այն պարունակում էր հազարից ավելի կալորիաներ[7]։ Հետագայում այն հեռացվեց մենյուից։
  • Dagwood’s Sandwich Shoppes, ռեսորանների ցանցը «Բլոնդի» ոճով, որը հիմնվել է 2006 թվականին, Ֆլորիդայում, Կենտուկիում, Ինդիանայում, Միսսուրիում և Ջորջիայում ռեստորաններ բացելու արտոնագրված է, փակվել է 2011 թվականից[8]։ Շղթան ֆինանսական դժվարություններ ունեցավ և չհասավ իր հիմնադիրների ակնկալած աճին[9]։ Երկու հայց է ներկայացվել ցանցի փլուզման պահին վատ կառավարման, խարդախության, յուրացումների և դիտավորյալ խաբեության վերաբերյալ[10]։ Դագվուդը վաճառվել է որպես 1,5 ֆունտանոց սենդվիչ[11]։ Dagwood Sandwich Shoppes-ում մատուցվող Դագվուդ Սենդվիչը-ը ներառում էր հետևյալ բաղադրիչները՝ երեք կտոր հաց, Գենիուի սալյամի, խոզապուխտ, պեպպերոնի, հնդկահավ, չեդդեր պանիր, պրովոլոն, հազար, լոլիկ, տապակած կարմիր բուլղարական պղպեղ, բանանի պղպեղ, կարմիր սոխ, մանանեխ և ցածր կալորիականությամբ մայոնեզ[12]։
  • Penn Station East Coast Subs խանութների ցանցը Ցինցինատիից իրենց սումբարինա-սենդվիչը անվանում են «տնական Դագվուդ»։ Հաճախորդը կարող է ընտրել մինչև հինգ տեսակի միս և առկա համեմունքների և բանջարեղենի ցանկացած համադրություն։
  • Դագվուդը նաև հայտնի սենդվիչ է հարավաֆրիկյան արագ սննդի կետերում և ճանապարհային բարերում, ինչպես փոքր փողոցային կրպակներում, այնպես էլ ավելի մեծ ցանցերում։ Հարավաֆրիկյան Դագվուդը սովորաբար պատրաստվում է երեք կտոր տապակած կոտլետով հաց, համբուրգերի համար (կամ երկու), ինչպես նաև գազար, լոլիկ և տապակած ձու։ Կարելի է ավելացնել այլ սովորական բաղադրիչներ, և տավարի կտորը կարող է փոխարինվել համեղ ֆարշով, որը հիշեցնում է ամերիկյան Անփույթ Ջոին, բայց հարավաֆրիկյան Դագվուդը, կարծես, բնութագրվում է տապակած ձվով և երկհարկանի սենդվիչով։
  • 2008 թվականին Man v. Food խոհարարական հաղորդման հաղորդավար Ադամ Ռիչմանը այցելել է Կոլումբուսում Օհայո նաան, և Ohio Deli and Restaurant-ում մասնակցեց «Դագվուդյան չելենջ» մրցույթում։ Խնդիրն այն էր, որ 30 րոպեի ընթացքում 2-1⁄2 ֆունտ Դագվուդ սենդվիչ և մեկ ֆունտ կարտոֆիլ ֆրի ուտելն էր։ Ռիչմանը 30 րոպեից 20-ում հաջողությամբ ավարտեց սենդվիչն ու կարտոֆիլը և արժանացավ հիշատակի շապիկի։
  • 1985 թվականին Ինդիանայում բացվել են Dagwood’s Deli-ը և Sub Shop-ը, ունեին մի քանի վայր[13]։ Մենյուում կար «Դագվուդ Սուպրիմ», որը ներառում է տապակած տավարի միս, խոզապուխտ, հնդկահավ, պրովոլոն և կոլբի պանիրներ, հազար, լոլիկ և սոխ և Դագվուդի սոուս[14]։
  • Dagwoods Sandwichs et Salades, Կանադայում գործող արագ սննդի ռեստորանների ցանց։ Այն հիմնադրվել է 1989 թվականին Մոնրեալում, սակայն դրանից հետո ընդլայնվել է Քվեբեկում և Արևելյան Օնտարիոյում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History of Dagwood Sandwich». Whatscookingamerica.net. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.
  2. The American Heritage Dictionary of the English Language, 2000.
  3. Mary Alice Powell (1990 թ․ նոյեմբերի 27). «Dagwood Diner part of Toledo's restaurant history». Toledo Blade.
  4. Dave Wilkins (1992 թ․ հուլիսի 30). «Fleetwood Diner gets cooking again». Ann Arbor News.
  5. Hillibish, Jim (2011 թ․ հունիսի 1). «Make Mine a Gagwood». The Repository. Canton, Ohio. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Michael F. Jacobson; Jayne Hurley; Center for Science in the Public Interest (2002 թ․ մայիսի 6). Restaurant Confidential. Workman Publishing Company. էջ 35. ISBN 978-0-7611-7886-6. «Denny's Annual Report» (PDF). annualreports.com. Advantica Restaurant Group, Inc. 2000. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  7. Michael F. Jacobson; Jayne Hurley; Center for Science in the Public Interest (2002 թ․ մայիսի 6). Restaurant Confidential. Workman Publishing Company. էջ 83. ISBN 978-0-7611-7886-6. Annette B. Natow; Jo-Ann Heslin (2007 թ․ դեկտեմբերի 26). The Cholesterol Counter: 7th Edition. Jo Ann Heslin. էջ 647. ISBN 978-1-4165-0985-1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 2-ին.
  8. «Find A Shoppe». Dagwood's Sandwich Shoppes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  9. Maze, Jonathan (2008-05). «Developers of Dagwood's Sandwich sue for fraud». Franchise Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. Vaillancourt, Cory. «Allegations of fraud, failure haunt Ghost Town developer». www.smokymountainnews.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  11. «A sandwich shop Dagwood would love». Boston.com. Associated Press. 2006 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. «Dagwood's Sandwich Shoppes». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  13. «Dagwood's Sandwiches - Award-Winning Gourmet Deli & Sub Sandwiches». www.dagwoodsandwiches.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  14. «Best Sandwich in Every State and Washington DC». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  15. «The Dagwoods Story». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.