Պատանի ժամանակ տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սկսել է մտնել պրոֆեսինալ ակումբներ. «Կուր 97», «Բելլինցոնա», «Գրասսխոպպերս», «Յանգ Բոյզ»։ 2011 թվականի հունիսի 16-ին 5-ամյա պայմանագիր է կնքել իտալական «Լացիոյի» հետ։ Տրանսֆերի արժեքը՝ 3 միլիոն եվրո[4]։ «Արծիվների» կազմում նորամուտը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին Սերիա Ա-ում՝ «Միլանի» դեմ խաղում (ոչ ոքի 2:2), իսկ առաջին գոլը խփել է 2011 թվականի հոկտեմբերի 23-ին «Բոլոնյայի» դարպասին (հաղթանակ 2:0 հաշվով[5])։
2008 թվականի հունիսի 1-ին Բոսնիա և Հերցոգովինան խաղաց Ադրբեջանի հավաքականի հետ, սակայն հիմնական կազմ հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մերժեցին, որպեսզի Մեխո Կոդոյին պաշտոնից ազատեն։ Նա Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչն էր և պաշտոնում նշանակվել էր որոշ ժամանակ առաջ[6]։ 2 տարի անց օգոստոս ամսին նրան կրկին հրավիրեցին հավաքական, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում լավ հանդես գալու համար։ Սաֆետ Սուշիչը հրավիրեց մասնակցելու Եվրո 2012-ի ընտրական փուլում Լյուքսեմբուրգի և Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղերին մասնակցելու[7]։ Լուլիչը 2 հանդիպումներն էլ անցկացրեց ձախ պաշտպանի դիրքում։