Jump to content

Սեմաշկոյի նրբանցք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմաշկոյի նրբանցք
ռուս.՝ Переулок Семашко
Դոնի Ռոստովը XX դարի սկզբում.
Նիկոլայի (այժմ` Սեմաշկոյի) նրբանցքը
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն3,3 կմ
Անվանվել էՆիկոլայ Սեմաշկո
Wikimapia-ում
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Սեմաշկոյի նրբանցք (ռուս.՝ Переулок Семашко), նրբանցք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում` 76 հայտնի շենքերով։ Գտնվում է Կրասնոարմեյսկայա փողոցի և Սոբորնի ու Գազետնի նրբանցքների հարևանությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովը Ռուսաստանի մյուս քաղաքներից առանձնանում է նրանով, որ նրա շինարարությունը վարվել է ոչ թե քաոսայնորեն, այլ վաղօրոք մշակված պլանով։ Առաջինների թվում հայտնվել են Սոբորնի, Կազանսկի (այժմ` Գազետնի) և Նիկոլայի (այժմ` Սեմաշկոյի)[2] նրբանցքները։

Սոլդատսկայա (Զինվորական) արվարձանի բնակիչների համար Նիկոլայի (այժմ` Սեմաշկոյի) նրբանցքը[3] եղել է դեպի Դոն գետն իջնող հիմնական զառիվայրերից մեկը։

1850 թվականին նրբանցքի մի մասը քարասալարկվեց, իսկ 1864 թվականին փողոցում եղած կերոսինե լամպերը փոխարինվեցին գազով աշխատող լամպերով։

Սեմաշկոյի նրբանցքն ավարտվում էր քաղաքային գերեզմանատնով։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրբանցքի երկարությունը հարավից հյուսիս 2,5 կիլոմետր է, իսկ արևելքից արևմուտք` 800 մետր։

Նրբանցքն անվանվել է ի պատիվ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, խորհրդային առողջապահության կազմակերպիչներից մեկի, ԽՍՀՄ բժշկական և ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Նիկոլայ Սեմաշկոյի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Переулок Семашко
  2. «Названия улиц, старые и новые». Վերցված է 2017 Ապրիլ 20-ին.
  3. Старые названия ростовских улиц

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]