Jump to content

Սարի (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարի (այլ կիրառումներ)
Քաղաք
Սարի
պարս.՝ ایلام
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄազանդարան
ՇահրեստանՍարի
ԲԾՄ43 մետր
Բնակչություն347 102 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ011
Պաշտոնական կայքsari.ir(պարս.)
Սարի (քաղաք) (Իրան)##
Սարի (քաղաք) (Իրան)

Սարի, (պարս.՝ ایلام), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանի վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Կասպից ծովի հարավային ափից մոտ 20 կմ հարավ։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 347 102 մարդ (2016

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 309 820 մարդ, որոնք կազմում էին 101 932 տնտեսություն։ Սարին Մազանդարան օսթանի բնակչությամբ ամենախոշոր քաղաքն է[1]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 26 278[2] 44 547[3] 70 753 141 020 167 602[4] 195 882[4] 259 084[5] 296 417[6] 309 820[7]

Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ են, որոնք խոսում են մազանդարաներեն և պարսկերեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ենթադրաբար հիմնադրվել է դեռ մ․ թ․ ա․ 6-րդ դարում։ Հետազոտողների մի մասը համարում է, որ Սարին համապատսխանում է անտիկ աղբյուրներում հիշատակվող Զադրակարտա քաղաքին։ 1782-1786 թվականներին հանդիսացել է Ղաջարական հարստության հիմնադիր, ապագա շահ Աղա Մոհամմադ խան Ղաջարի մայրաքաղաքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  2. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 25. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարի (քաղաք)» հոդվածին։