Jump to content

Սարգիս Հակոբյան (ֆիզիոլոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Հակոբյան
Ծնվել էմայիսի 15 (28), 1915[1][2]
ԾննդավայրՀարցհանգիստ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունիսի 10, 2005(2005-06-10) (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1939)[1][2] և Մոսկվայի ուղեղի ինստիտուտ[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1955)
Մասնագիտությունֆիզիոլոգ և դասախոս
ԱշխատավայրԲաքվի պետական համալսարան[1][2], Ադրբեջանի բժշկական համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]

Սարգիս Արշակի Հակոբյան (մայիսի 15 (28), 1915[1][2], Հարցհանգիստ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 10, 2005(2005-06-10), Երևան, Հայաստան[3]), ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1956)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Բաքվի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Բաքվի համալսարանի ֆիզիոլոգիայի, բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոններում։ 1949-1954 թթ.՝ Երևանի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի բաժնի, 1949-1973 թթ.՝ ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1973-1998 թթ.՝ գիտական խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են արյան փոխներարկման, արյունաբանության հարցերին, ինչպես նաև կենդանի օրգանիզմների վրա միջավայրի արտակարգ գործոնների (թափանցող ճառագայթներ, արագացում, աղմուկ, թրթռում, թթվածնաքաղց) ազդեցության համակողմանի ուսումնասիրությանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչ է ծերացումը և մահը, ինչպես վերակենդանացնել մեռնող օրգանիզմը։ Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1959։
  • Ժամանակակից կիբերնետիկան և մարդու ուղեղը։ Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1961։
  • Իոնացնող ճառագայթը բարեկամ և թշնամի։ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1969։
  • Ձեռնարկ մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքներ։ (Մեթոդական օգնություն ուսուցչին), Երևան, «Հայաստան», 1971 (համահեղինակ)։
  • Ներզատիչ գեղձերի ֆիզիոլոգիա։ Էնդոկրինոլոգիա։ Դասախոսության։ Երևանի աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պետական համալսարան, Երևան, Ա. հ., 1972 (համահեղինակ)։
  • Կիբերնետիկան, մարդը և մեքենան։ Երևան, Ա. հ., 1975։
  • Կենսաբանական գիտությունների զարգացումը Սովետական Հայաստանում։ Համառոտ ակնարկ, Երևան, Ա. հ., 1976։
  • Դասախոսի վարպետության մասին։ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Հայաստան», 1976։
  • Դասախոսությունների օրինակելի թեմատիկա։ Կենսաբանություն, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1979։
  • Գիտատեխնիկական առաջընթացը և աշխատանքային ֆիզիոլոգիայի խնդիրները։ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1979 (համահեղինակ)։
  • Կենսաբանությունը և կրոնը մարդու ու նրա հոգեկանի մասին։ «Գիտելիք» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, «Գիտելիք», 1982։
  • Ինչպես կանխել վաղաժամ ծերացում։ «Գիտելիք» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, «Գիտելիք», 1983 (համահեղինակ)։
  • Գինեմոլությունը չարիք է։ Երևան, «Գիտելիք», 1985 (համահեղինակ)։
  • Մարդու նյարդային տիպը, խառնվածքը և բնավորության դաստիարակությունը։ «Գիտելի» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, «Գիտելիք», 1986 (համահեղինակ)։
  • Մարդու կյանքի և աշխատունակության ռիթմերը։ «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1989 (համահեղինակ)։
  • Կենսառիթմեր։ «Կենսաբանական ժամացույցներ»։ Երևան, «Լույս», 1990 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Հակոբյան (ֆիզիոլոգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 75
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։