Սարգիս Զարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Զարդարյան
Դիմանկար
Ծնվել էհավանաբար՝ 1889
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1967
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵփրատ քոլեջ
Մասնագիտությունռազմական գործիչ

Սարգիս Զարդարյան (հավանաբար՝ 1889, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1967, ԱՄՆ), ռազմական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Զարդարյանը ծնվել է 1889 թվականին Խարբերդում[1]։ Ուսանել է ծննդավայրի Եփրատ քոլեջում։ 1913 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորել Քեմբրիջի Թորնդայք դպրոցում, ստացել է ռազմական և իրավաբանական կրթություն։ 1916 թվականին մասնակցել է Մեքսիկայի պատերազմին։ Ծառայել է ֆրանսիական նավատորմում, 1918 թվականին վիրավորվել, որից հետո ստացել է «Ծիրանի սիրտ» շքանշան։

1924 թվականին ստացել է գնդապետի զինվորական կոչում։ 1931 թվականին Մասաչուսեթսում բացել է փաստաբանական գրասենյակ։ Եղել է Բրեդֆորդի ռազմական կառավարչի ընթերակա, Մասաչուսեթսի ազգային պահակագնդի գեներալ և դատավորի օգնական։ 1931-1932 թվականներին թղթակցել է Բոստոնի «Հայ վաստակ» ամսագրին։ 1945 թվականին Սարգիս Զարդարյանը նշանակվել է Մասաչուսեթսի ընդհանուր դատախազի օգնական, արժանացել բրիգադային գեներալի կոչման։ Եղել է «Փիթերս էնդ քոմփանի» ընկերության նախագահը։

1967 թվականին Արլինգտոն քաղաքում կնքել է իր մահկանացուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. studio, 5165m. «Anunner.com - SARGIS ZARDARYAN / ՍԱՐԳԻՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ». www.anunner.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]