Սարգիս Բ Աջատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Բ Աջատար
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1474[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
Գրիգոր Լուսավորչի աջը

Սարգիս Բ Աջատար (ծ. թ. անհայտ – 1474, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469 թ.-ից։ Հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալին։

1460 թ.-ին եղել է Էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիայի օգնականը, 1462 թ.-ից՝ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի, 1465 թ.-ից՝ Արիստակես Բ Աթոռակալի առաջին աթոռակիցը։ «Աջատար» կոչվել է 1460 թ.-ին կաթողիկոս դառնալու նպատակով Գրիգոր Լուսավորչի Աջը (աջ ձեռքի մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում) Էջմիածնից վերցնելու և Թավրիզ տանելու համար։ Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձել է վերադարձնել Աջը, որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար։ Այդ նպատակով Վրթանես եպիսկոպոսին հանձնարարել է Աղթամարի կաթողիկոսությունից հափշտակել Աջը։ Սակայն մինչ Սարգիս Բ Աջատարի նպատակը կիրագործվեր, մահացել է։ 1470 թ.-ին աթոռակից է օծել Հովհաննես եպիսկոպոսին։ Կաթողիկոսական գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է Հովհաննես Է Աջակիրը, որի օրոք էլ Լուսավորչի Աջը վերադարձվել է Էջմիածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Արիստակես Բ Աթոռակալ
Կաթողիկոս
1469–1474
Հաջորդող՝
Հովհաննես Է Աջակիր


  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 216.