Սարգիս Ապուչեխցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Ապուչեխցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ

Սարգիս Ապուչեխցի, Սարգիս Ակնեցի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), XVII դարի վերջի - XVIII դարի սկզբի հայ տաղասաց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի և ստեղծագործության վերաբերյալ միակ աղբյուրը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ․ N 4426 ձեռագիր տաղարանն է, որ 1765 թվականին ընդօրինակել է գրիչ Հայրապետ Ագուլեցին։ Այստեղ, Նաղաշ Հովնաթանի, նրա որդի Հակոբ Նաղաշի և այլ տաղերգուների գործերից բացի, տեղ են գտել նաև Սարգիս Ապուչեխցու 18 տաղերը, որ ունեն «Տաղ Ակընցի գուղէն Ապուչեղցի տիրացու Սարքիսէ զարդարեալ վասն սիրոյս» խորագիրը և պարունակում են մի ակրոստիքոս։

Սարգիս Ապուչեխցին շարունակել է հայ միջնադարյան տաղերգության (մասնավորապես՝ Բաղդասար Դպիրի, Պետրոս Ղափանցու, Գրիգոր Օշականցու) ավանդույթները, երգել է բնություն, գարուն , վարդ ու սոխակ՝ իր ստեղծագործության մեջ ներհյուսելով ժողովրդական ու աշուղական բանաստեղծությանը հատուկ մոտիվներ։ Գրել է նաև հոգևոր երգեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 216.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 216