Սավա Գոլովանիվսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավա Գոլովանիվսկի
Ծնվել էմայիսի 16 (29), 1910
ԾննդավայրԵլիզավետգրադկա, Yelizavetgradka Volost, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 2, 1989(1989-05-02)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ և ակնարկագիր
Լեզուուկրաիներեն և ռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Սավա Գոլովանիվսկի (ուկրաիներեն՝ Сава Овсійович Голованівський, մայիսի 16 (29), 1910, Ելիզավետգրադկա, Yelizavetgradka Volost, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 1989(1989-05-02)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ ԽՄԿԿ անդամ՝ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթնամյա կրթությունն ստացել է հայրենի գյուղում։ 1927 թվականին տեղափոխվել է Խարկով՝ գյուղատնտեսական ինստիտուտում կրթությունը շարունակելու նպատակով։ Նույն թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։ Այնուհետև տպագրվել են նրա բանաստեղծությունների, հոդվածների, դրամատիկական ստեղծագործությունների ժողովածուները, որոնց մի մասը թարգմանվել է ռուսերեն։ Ուկրաինայի ինդուստրացման առաջին տարիներին անց է կացրել Կռիվոռոժստրոյի, Դնեպրոհէկի, Դոնբասի մեծ կառույցներում։ Պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից։ Ետպատերազմյան տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել նաև արտասահմանյան թատրոններում։ Գրել է նաև երկու ծավալուն վեպ՝ «Բարդին այն ափին» և «Կորսուն»[2]։

Գրել է հուշեր Իսահակ Բաբելի մասին։ Ուկրաիներեն է թարգմանել Բայրոնի, Պուշկինի, Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունները։

Սավա Գոլովանիվսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քայլում ես լայն մի դաշտով՝ դեռ կենդանի մնացած...»; Սոճիներ; Տիեզերագնաց; Էլեգիա; Ձգողականության օրենքը; Սխոլաստները։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 107-110։ Թարգմ.՝ Վ. Բաբայան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 106։