Սառա Մարշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Մարշալ
Ծնվել էմայիսի 25, 1933(1933-05-25)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 18, 2014(2014-01-18)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Հերբերտ Մարշալ, մայր՝ Edna Best?
Ամուսին(ներ)Mel Bourne? և Carl Held?
Պարգևներ և մրցանակներ

Սառա Լին Մարշալ (անգլ.՝ Sarah Lynne Marshall, մայիսի 25, 1933(1933-05-25)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հունվարի 18, 2014(2014-01-18)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկաբրիտանական դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Մարշալը ծնվել է դերասաններ Հերբերտ Մարշալի և Էդնա Բեստի ընտանիքում][4]։

Իր դերասանական կարիերան Սառան սկսել է թատրոնում[5]։ 1960 թվականին Ջորջ Աքսելրոռի «Մնաս բարով, Չառլի» մյուզիքլում կատարած դերի համար Մարշալն արժանացել է «Թոնի» մրցանակի[5]։ Նույն տարում Մարշալը նաև խաղացել է գլխավոր դեր «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» հեռուստասերիալի The Baby-Blue Expression սերիայում։ 1960-ականների ընթացքում նկարահանվել է բազմաթիվ այլ հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Մթնշաղի գոտի» (1962), «Ջոկատ Ֆի» (1966), «Խելացի եղիր» (1966) և «Աստղային ճանապարհ։ Օրիգինալ սերիալ» (1967)։ Մարշալը նաև հանդես է եկել որպես հրավիրված աստղ NBC ալիքով ցուցադրվող «Դենիել Բուն» սերիալի երեք էպիզոդներում՝ Cry of Gold (1965), Take the Southbound Stage (1967) և Hero’s Welcome (1968)։ Դերասանուհու վերջին դերը եղել է 2012 թվականի «Վատ արյուն։ Սով» ֆիլմում[5]։

1952-1957 թվականներին Մարշալն ամուսնացած է եղել օսկարակիր ռեժիսոր Վուդի Ալլենի ֆիլմերի դիզայներ Մել Բուրնի հետ[4]։ Իր երկրորդ ամուսնու՝ դերասան Կառլ Հելդի հետ նա ծանոթացել է «Արի ու փչիր քո եղջյուրը» (1961) ֆիլմի նկարահանման ժամանակ[6]։

Սառա Մարշալը մահացել է 2014 թվականի հունվարի 18-ին քաղցկեղից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. 4,0 4,1 4,2 Mike Barnes. (1/20/2014). «British Actress Sarah Marshall Dies at 80» (անգլերեն). www.hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Скончалась актриса Сара Маршалл» (ռուսերեն). InterMedia News Agency. 21.01.2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  6. «Broadway star Sarah Marshall dies at 80» (անգլերեն). BBC. 2014 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Մարշալ» հոդվածին։