Սարա Բատլերը ծնվել է Վաշինգտոն նահանգի փոքր քաղաքներից մեկում[2]։ Դերասանական կարիերան սկսել է հարազատ քաղաքում։ Թատրոնի հանդեպ հետաքրքրությունը ստիպել է նրան հրաժարվել սպորտից, որը նույնպես դուր էր գալիս նրան։
Դպրոցներում և քաղաքներում նրա թատերական ներկայացումները հաջողություն են բերել նրան։ Սարան որոշել է դառնալ պրոֆեսիոնալ դերասանուհի։ Լոս Անջելեսում քոլեջն ավարտելուց հետո մեկուկես տարի սովորել է թատրոնի և կինոյի վարպետություն՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Մեկ տարի Սարան աշխատել է Դիսնեյլենդում՝ որպես «Գեղեցկուհի»։ Դրանից հետո սկսել է նրա կարիերան կինոյում և թատրոնում։