Սաննիկովի Երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաննիկովի Երկիր, «ուրվական-կղզի», գտնվում է Հյուսիսիային Սառուցյալ օվկիանոսի Նորսիբիրական կղզինեից հյուսիս, որտեղ իբրև թե տեսել են 19-րդ դարի որոշ հետազոտողներ, նրանց թվում նաև՝ Յակով Սաննիկովը։

Վկայություններ և որոնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաննիկովի Երկիր, Ստենֆորդի քարտեզ

Յոկով Սաննիկովի վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաննիկովի Երկրի մասին, որպես երկրի առանձին զանգվածի մասին հայտնել է 1810 թվականին Նորսիսբիրական կղզիների հյուսիսային ափերի մոտ արկտիկական աղվես և մամոնտի ոսկոր արդյունահանող վաճառական Յակով Սաննիկովը[1], ով փորձառու բևեռախույզ էր, ավելի վաղ հայտնաբերել էր Ստոլբովի (1800) և Ֆադեևի (1805) կղզիները[2]։ Նա կարծիք հայտնեց, որ Կոտելնիի կղզիներից հյուսիս գոյություն ունի «ընդարձակ երկիր»։ Նրա խոսքերով՝ ծովի վրա բարձրանում էին «բարձր քարե սարեր»[3]։

Ընդարձակ երկրի գոյության օգտին վկայում էին նաև չվող թռչունների և բևեռային սագերի չուի դիտարկումները, որոնք գարնանը թռնում էին ավել հյուսիս, իսկ աշնանը վերադառնում ձագերի հետ։ Քանի որ թռչունները չէին կարող բնադրել սառցե անապատում, ապա ենթադրվում էր, որ հյուսիսիում գտհվող Սաննիկովի Երկիրը համեմատաբար տաք է և բերքառատ, և թռչունները հենց այնտեղ էին չվում։ Սակայն ակնհայտ հարց էր առաջանում՝ ինչպե՞ս Եվրազիայի ափերից հյուսիս կարող է լինել բերքատու հող։

Սաննիկովի Երկրի գոյության հաստատումը կամ բացառումը շատ դժվարությունների հետ էր կապված։ Նորսիբիրական կղզիները գտնվում են մշտական հյուսիսիային գլխարկի սահմանին․ նույնիսկ տաք տարներին օվկիանոսը կղզիների շրջակայքում նավարկման համար հասանելի է տարվա մեջ 2-3 ամիս՝ ուշ ամռանը և վաղ աշնանը, իսկ ցուրտ տարիներին ամբողջ ամառ կղզիները կարող են մնալ սառույցների մեջ սեղմված։ Նորսիբիրական կղզիներից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող ենթադրյալ նոր երկիրը կարող էր մնալ սառույցների մեջ սեղմված տասնամյակներ շարունակ։ Այս լայնություններում ավելի քան 4 ամիս շարունակվող բևեռային գիշերը անհնարին էր դարձնում հետազոտությունների նոյեմբերից մարտ։

19-րդ դարում տեղանքի Էքսպեդիցիաների մեծ մասը կատարվում էր շների սահնակներով, գարնանը, Սաննիկովի Երկրին հասնելու փորձերը շների սահնակներով (այդ թվում Սաննիկովի կողմից 1810—1811 և Անժույի՝ 1824 թվականին) ընդհատվել են սառցահալոցքի կամ սառցաբեկորների պատճառով։

Սաննիկովի Երկիր, տեղը Հյուսիսային սառուցյալ օվկիանոս

Էդուարդ Տոլլի էքսպեդիցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոն Է․Վ․Տոլլի արկտիկական էքսպեդիցիան ուղղված էր Սաննիկովի Երկրի որոնումներին, ով հավոզված էր Արկտիդայի՝ հյուսիսիային աշխարհամասի, գոյության մեջ, ըստ նրա այդ աշխարհամասի առափնյա տարածքներն էր դիտարկել Յակով Սաննիկովը։ 1886 թվականի օգոստոսի 13-ին Տոլլը իր օրագրում գրել է․

Հորիզոնը շատ պարզ է։ Հյուսիս-արևելքի ուղղությամբ պարզ տեսնում ենք 4 սեղանաձև սարերի ուրվագծերը, որոնք արևելքում միանում էին ցածրադիր երկրին։ այսպիսով, Սաննիկովի հաղորդագրությունը հաստատվում էր ամբողջությամբ։ Մենք, հետևաբար, իրավունք ունենք քարտեզի համապատասխան տեղում նշել կետը և գրել «Սաննիկովի Երկիր»։

Տոլլը նշեց հիպոթետիկ կղզին քարտեզի վրա հետևյալ կոորդինատներով 77°30′ հս․. լ. 142°20′ ավ. ե.HGЯO[4]։

Այլ տվյալների համաձայն, Տոլլի տված կղզու կոորդինատներըն են 77°05′ հս․. լ. 140°14′ ավ. ե.HGЯO[5].

1893 թվականին Տոլլը նորից տեսավ սարերի գիծ, որը նույնացրեց Սաննիկովի Երկրի հետ։

նույն թվականին Ֆրիտյոֆ Նանսենը իր «Ֆրամ» նավով անցավ Նորսիբիրական կղզիների մոտով և հասավ 79 աստիճան լայնությամբ, բայց չգտավ Սաննիկովի երկրի ոչ մի հետք։ «Ֆրամ»-ով արշավի երկհատոր նկարագրության մեջ Նանսենը գրել է․

Նորսիբիրական կղզիներ

20 սեպտեմբերի 1893 թվական․ մենք գտնվում ենք համարյա նույն լայնության վրա, բայց ավելի հյուսիս այն տեղից, որտեղ ըստ Տոլլի պետք է լիներ Սաննիկովի Երկրի հարավային ափը։ Ամենայն հավանականությամբ այդ երկիրը ընդամենը փոքր կղզի է, համենայն դեպս ավելի հյուսիս չի կարող տարածվել։

Էդուրադ Տոլլի խումբը անհետ կորավ 1902 թվականին «Զարյա» երկկայմ առագաստանավով Ռուսական բևեռային էքպեդիցիայի ժամանակ, որի նպատակներից մեկը Սաննիկովի Երկիրը գտնելն էր։

Խորհրդային ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում անհայտ երկրի նկատմամբ հետաքրքրությունը արթնացրերց հայտնի գիտնական-երկրաբան և հնէաբան ակադեմիկ Վ․Ա․Օբրուչևը իր «Սաննիկովի Երկիրը» գիտաֆանտաստիկ վեպում(1926).։

1937 թվականին սովետական սառցահատ «Սադկո»-ն իր նավարկության ժամանակ անցավ ենթադրյալ կղզու մոտով և հարավից, և արևելքից, և հյուսիսից, բայց օվկիանոսային սառցաբեկորներից բացի ուրիշ ոչինչ չհայտնաբերեց[6]։

Վ․Ա․Օբրուչևի խնդրանքով այս շրջան ուղարկվեցին արկտիկական ավիացիայի ինքնաթիռներ։ Սակայն, չնայած բոլոր ջանքերին, այս որոնումները բացասական արդյունք տվեցին և հաստատվեց, որ Սաննիկովի Երկիրը գոյություն չունի[6][7]։

Լուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հետազոտողների կարծիքով Սաննիկովի Երկիրը, ինչպես շատ արկտիկական կղզիներ, այդ թվում Նորսիբիրական կղզիների մեծ մասը, ձևավորված են ոչ թե ժայռերից, այլ հավերժական սառցաբեկորներից, որի վրա կա հողի շերտ։ Ժամանակի հետ սառույցը հալվել է և Սաննիկովի Երկիրը անհետացել է, ինչպես սառցաբեկորներից ձևավորված այլ կղզիներ[2]․ Մերկուրի, Դիոմիդա, Վասիլևի, Սեմյոնովայի։ Հետազոտողները գտան միայն ստորջրյա ծանծաղուտ, որը անվանեցին Սաննիկովի ծանծաղուտ[6][7]։

Ավելի ուշ բացահայտվեց նաև չվող թռչունների գաղտնիքը, որոնք գարնանը թռչում են ավելի հյուսիս, և աշնանը վերադառնում ձագերի հետ։ Օրնիթոլոգները պարզեցին, որ բևեռային սագերի և մյուս չվող թռչունների սեզոնային միգրացիայի ուղիները Սիբիրից դեպի Հյուսիսային Ամերիկայի ափեր և Կանադական արշիպելագի կղզիներ անցնում են Արկտիկայի մերձբևեռային շրջաններով[8]։

Սաննիկովի Երկիրը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1926 — «Սաննիկովի Երկիր» — Վ․Ա․Օբրուչևի գիտաֆանտաստիկ վեպը
  • 1973 — «Սաննիկովի Երկիր» — ռեժիսորներ Ա․Ս․Մկրտչյանի և Լ․Ս․Պոպովի գեղարվեստական ֆիլմը Վ․Օբրուչևի վեպի մոտիվներով
  • 1952 — «Անհետացող կղզիների արշիպելագ» — Լ․Դ․Պլատովի արկածային վեպը
  • 2019 — «Հանցագործության բանաձև» — «Մոստելեֆիլմ Դիստրիբուշն» հեռուստաընկերության պատմական դեդեկտիվ սերիալ, 31-32 սերիաներ, «Սաննիկովի Երկիրը» (մաս 1և մաս 2)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Черкашин Н. А. Адмирал Колчак: диктатор поневоле. — М. Вече, 2005. — 376 с., илл. (16 с.) (Досье без ретуши) ISBN 5-9533-0518-4. С. 55.
  2. 2,0 2,1 Владимир Шумилов История географо-геологического освоения Сибири и Севера России. — Litres, 2017-09-05. — 515 с. — ISBN 9785040633128
  3. «Земля Санникова». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Смилевец, 2005, էջ 293
  5. Черкашин, 2005, էջ 65
  6. 6,0 6,1 6,2 Смилевец, 2005, էջ 294
  7. 7,0 7,1 Беспалова Татьяна Земля Санникова // Наука и техника. — 2010. — № 10. — С. 79—84.
  8. Мария Гейн «Болтались во льдах» Как мореплаватели десятилетиями искали остров-призрак за полярным кругом // Наука и техника. — 2021. Архивировано из первоисточника 26 հունվարի 2023.

Գարականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Толль Э. В. Проект экспедиции на Землю Санникова // Известия Императорского Русского географического общества. 1898. Т. 34. Вып. 3. Приложение. С. 382—386.
  • Толль Э. В. Очерк геологии Ново-Сибирских островов и важнейшие задачи исследования полярных стран. — СПб.: Тип. Имп. АН, 1899. — 24 с.
  • Пименова Э. К. Завоевание полюсов. — Л.: Брокгауз-Ефрон, 1930. — 240 с.
  • Дьяконов М. А. История экспедиций в полярные страны. — Архангельск: Архангельское обл. изд-во, 1938. — 487 с.
  • Толль Э. В. Плавание на яхте «Заря» / Перевод с немецкого З. И. Виттенбург. — М.: Географгиз, 1959. — 340 с.
  • Виттенбург П. В. Жизнь и научная деятельность Э. В. Толля. — М.—Л.: Изд-во АН СССР, 1960. — 248 с.
  • Пасецкий В. М. Поиски неведомых земель. Земля Санникова. — М.: Географгиз, 1960. — 56 с.: — (Замечательные географы и путешественники).
  • Пасецкий В. М.. Арктические путешествия россиян. — М.: Мысль, 1974. — 230 с.
  • Пасецкий В. М. Русские открытия в Арктике. — Часть 1. — СПб.: Адмиралтейство, 2000. — 606 с. — (Золотое наследие России).
  • Непомнящий Н. Н., Низовский А. Ю. Загадки пропавших экспедиций. — М.: Вече, 2003. — 384 с. — (Великие тайны). — ISBN 5-7838-1308-7.
  • Смилевец И. Д. Дороги к белым горизонтам. — Саратов: Приволжское книжное издательство, 2005. — 372 с. — 1000 экз. — ISBN 5-7633-1092-6
  • Черкашин, Н. А. Адмирал Колчак: диктатор поневоле. — М.: Вече, 2005. — 376 с. — (Досье без ретуши). — 5000 экз. — ISBN 5-9533-0518-4
  • Беспалова Т. Земля Санникова // Наука и техника. — 2010. — № 10. — С. 79—84.
  • Кузнецов Н. В. В поисках Земли Санникова. Полярные экспедиции Толля и Колчака. — М.: Paulsen 2014. — 40 с. — (Библиотека полярных исследований). — ISBN 978-5-98797-081-2.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]