Jump to content

Սամվել Պետրոսյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Պետրոսյան (այլ կիրառումներ)
Սամվել Պետրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1941(1941-10-10)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 19, 2012(2012-08-19) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և մանկավարժ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԲարթուղ Պետրոսյան
ԶավակներՇուշան Պետրոսյան
Սամվել Պետրոսյան Վիքիդարանում

Սամվել Բարդուղի Պետրոսյան (հոկտեմբերի 10, 1941(1941-10-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 19, 2012(2012-08-19), Երևան, Հայաստան)[1], հայ գեղանկարիչ, մանկավարժ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1971)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Պետրոսյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականից դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1991-2007 թվականներին եղել է ուսումնարանի տնօրենը։ 1971 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1987-1991 թվականներին՝ քարտուղարը[2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյանի բնանկարներին, դիմանկարներին, նատյուրմորտներին, կրոնական, պատմական թեմաներով մոնումենտալ հորինվածքներին բնորոշ են վավերականությունը, խորհրդանշային միջոցները։

  • «Արագիլներ», 1992, մասնավոր հավաքածու, Բեյրութ
  • «Դեպի երկիր», 2001

Ավետարանական և աշխարհիկ թեմաներով նկարաշարեր է ստեղծել Դեթրոյթի Սուրբ Սարգիս (1977, 15 պատկեր) և ԱՄԷ Շարջա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1998, 11 պատկեր) եկեղեցիների համար։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965), Բեյրութում (1992), Նյու Յորքում (1994) և այլուր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mediamax. «Մահացել է գեղանկարիչ Սամվել Պետրոսյանը` Շուշան Պետրոսյանի հայրը». bravo.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]