Jump to content

Սամվել Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Վարանցովի Առաքելյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1961
(61 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնյա
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)ՈՒնի երկու երեխա՝ աղջիկ, տղա։
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության Վարչապետի «ՀՀ Վարչապետի հուշամեդալ»
niko.is-best.net

Սամվել Վարանցովի Առաքելյան (նոյեմբերի 14, 1961, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Առաքելյանը 2022 թ.

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 14-ին-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա[2]։ Սովորել և ավարտել է Լենինականի թիվ 35 միջնակարգ դպրոցը, Մերկուրովի անվան նկարչական դպրոցը և Թիվ 10 գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1974 թ.-ին հաճախել է Տեքստիլագրոծների մշակույթի պալատի թատերական ինքնագործ խմբակ։ 1975 թ.-ին հաճախել է Ասք. Մռավյանի անվան դրամատիկ թատրոն որպես՝ սիրող աշխատակից։ 1978 թ.-ին ընդունվել է Ասք. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա։ 1980-82 թթ. նոյեմբերի 14-ին զորակոչվել է սովետական բանակ։ Վերադարձել նոյեմբերի 14-ին ավագ սերժանտի կոչումով[1]։

1982 թ.-ին աշխատել է բեմի մոնտաժող բանվոր, բեմի մեքենավար, ռեժիսորի օգնական տեխնիկական գծով և նկարել է թատրոնի ներկայացումների աֆիշաները։ 1986 թ.-ից թատերական միության անդամ է։ 1986 թ.-ին հատուկ հրավերք է ստացել,«ՈՒրախ Գյումրի» հումորի տուն։ Աշխատելու թե որպես դերասան թե որպես բեմի մեքենավար։ 1988 թ.-ին աղետալի երկրաշարժից հետո ստացել է առաջին կարգի որակավորում և մտել հիմնական կազմ։ 1991 թ.-ին թատրոնի երիտասարդ շնորհալի դերասանների հետ բացեցել են «Մենք» երգիծանք և սատիայի թատրոնը։ Որտեղ աշխատել է և դերասան եւ փոխտնօրեն։ 1998 թ.-ին հատուկ հրավերք է ստացել «Շանթ» հեռուստաընկերությունից, աշխատելու հաղորդավար եւ որպես դերասան, նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից նկարահանած մոտ 20 երգիծական տեսաֆիլմերում։ 1998 թ.-ին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում։ 2000 թ.-ին ԱՄՆ-ում իր նախաձեռնությամբ նկարահանվեց «Վագր» երգիծական տեսաֆիլմը։ 2001 թ.-ին ԱՄՆ-ում մասնակցել է «Պոլոզ Մուկուչ 120» հումորի փառատոնին և արժանացել ոսկե արձանիկ առաջին մրցանակի։ 2004 թ.-ին  աշխատել է «Հայ TV» հեռուստաընկերությունում «Ըշտը ծրագիր» նախագծով, ինչպես նաև «Ծոլիվուդ» ստեղծագործական խմբում՝ նկարահանվելով մոտ 10 երգիծական տեսաֆիլմերում։ 2006 թ.-ին որպես հայ արվեստի նվիրյալ ստացել է հատուկ մրցանակ և պատվոգիր։ 2006 թ.-ին մասնակցել է «Ֆայտոն Ալեք» հումորի փառատոնին և լավագույն հումորի համար արժանացել Գրան Պրի Ոսկե սկավառակի։ 2007 թ.-ին իր նախաձեռնությամբ, իր իսկ սցենարի տերբերակով բեմադրվեց «Տաքսի-տաքսի» տրագիկոմեդիան մոտ 40 ներկայացում, որտեղ խաղում էր Կնյազի դերը։ 2008 թ.-ին նկարահանվել է «Աշնան Ծիրան» գեղ. ֆիլմում էլոկտրիկ Ռուբոյի կերպարում։ 2009 թ.-ին նկարահանվեց իր իսկ նախաձեռնությամբ «Տաքսի-տաքսի» ներկայացման հեռուստատեսային տարբերակը։ 2010 թ.-ին մասնակցել է «Ոսկե Մուշուրբա» մրցանակաբաշխությանը և արժանացել «Ոսկե Մուշուրբա» մրցանակին։ 2010 թ.-ին Գյումրիի քաղաքապետի կողմից արժանացել է արվեստի բնագավառում «Վաստակաշատ Գյումրեցի» տիտղոսին։ 2015 թ.-ին թատերական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Վարչապետի ոսկե հուշամեդալով[3]։ Արվեստի բնագավառում հայրենիքին մատուցած ծառայության համար՝ պարգևատրվել է Հովհաննես Թումանյանի հուշամեդալով։ 2019 թ.-ին Հայրենիքի մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Առյուծ Ֆիդայի» մեդալով։ 2020 թ.-ին Ազգային մշակույթը պահպանելու համար պարգևատրվել է «Սայաթ նովա» մեդալով[4]։ 2022 թ.-ին Պարգևատրվել է ՀՀ «ՀՐԱԴԱԴԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՑԱՎ» Հ/Կ «Տիգրան Մեծ» հուշամեդալով[5]։

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ.Սունդուկյան «Քանդած օջախ»՝ Միխո
  • Ն.Գոգոլ «Ռևիզոր»՝ Միշկա
  • «Կարոտ»՝ Կուզբիչ Գարե
  • Ն.Դումբաձե «Մեղադրական եզրակացություն»՝ Մոչխաշվիլի
  • «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Պոլիբիոս
  • Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը»՝ Սամվել
  • Ժ.Անանյան «Տաքսի-տաքսի»՝ Կնյազ
  • Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց»՝ Գավաշ
  • Հայ դասականներ «Երեք կաթիլ բարություն»՝ Խաչիկ, Լուսանկարիչ
  • Վ.Այգեկցի «Խելոքներն ու հիմարները»՝ Իմաստուն, Դատախազ, Վաճառական
  • Հ.Թումանյան «Տերն ու ծառան»՝ Սափրիչ
  • Հ.Թումանյան «Փանոսի արկածները»՝ Ստեփան[6]։
  • Լ. Մկրտչյան «Մայլից մայլա»՝ Վարոս[7]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է նաև գեղարվեստական ֆիլմերում.

  • Մ.Պողոսյան «Սարեր, արև և սեր»՝ Խաչիկ
  • Հ.Կբեյան «Դե տժժա»՝ Այլանդակ Աբո
  • «Աշնան Ծիրան»՝ Էլեկտրիկ Ռուբո
  • «Հրեշների գայլը»՝ Միհրան
  • Ա.Աղաջանյան «Քեզ հաղթանակ կնվիրեմ»՝ Մարտիրոս[6]։
  • Վ. Վարդանյան «Սուրեն»՝ Նորիկ[8]

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղորդում՝ Գյումրին և գյումրեցիները[9]
  • Համի ուժը, 2-րդ եթերաշրջան, Թողարկում 1[10]
  • ՀԱՄՈՎ ՌԻՆԳ - Սամվել Առաքելյան (Նիկո) և Սամվել Գրիգորյան[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Իմ մասին».
  2. «Սամվել Վարանցովի Առաքելյան «Նիկո»».
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». e-gov.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. «Իմ մասին».
  5. Պարգևատրումներ 🎭🥇🥈🥉🏅🎖, Վերցված է 2022-10-03-ին
  6. 6,0 6,1 «Սամվել առաքելյան».
  7. Հատված՝ «Մայլից Մայլա» բեմադրությունից։, Վերցված է 2022-10-03-ին
  8. Վարդան Վարդանյանի նոր գեղ. «Կաթիլ» Ֆիլմը։ Շուտով, Վերցված է 2022-10-03-ին
  9. Gyumrin yev gyumreciner@, Վերցված է 2022-10-02-ին
  10. Համի ուժը, 2-րդ եթերաշրջան, Թողարկում 1 / Taste Power, Վերցված է 2022-10-02-ին
  11. ՀԱՄՈՎ ՌԻՆԳ - Սամվել Առաքելյան (Նիկո) և Սամվել Գրիգորյան, Վերցված է 2022-10-02-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]